ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Զինվորների սերմնաբջիջների բանկ ստեղծելու Թևան Պողոսյանի առաջարկած օրենքի նախագիծը ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանն անվանեց ոչ նպատակահարմար։
Ըստ մեկնաբանության` էթիկական նորմերը կարգավորված չեն։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց և օրենքի նախագիծը ճանաչեց ոչ նպատակահարմար։