ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Զինդատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազությունը։
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Արտավազդ Հարությունյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում է Լեհաստանում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկատվությունը:
ՀՀ զինդատախազության, Պաշտպանության նախարարության և Լեհաստանում ՀՀ դեսպանի հետ քննարկման արդյունքում Լեհաստանում ՀՀ դեսպանը պաշտոնական նամակով դիմել է Լեհաստանի դատախազությանը։
Դեսպանը խնդրել է ստուգել Բելսկո Բիալա քաղաքի խանութներից մեկում ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող պահածոների վաճառքի մասին տեղեկությունը, պարզել ապրանքատեսակի ձեռքբերման աղբյուրը և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան իրավական գործընթաց իրականացնել:
Բանակի համար նախատեսված մթերքը Լեհաստանի խանութներում վաճառելու տեղեկությունը հրապարակել էր փաստաբան Գարիկ Գալիկյանը: