ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի- Sputnik. ՀՀ ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցում են գաղտնի կապի կատարելագործման հարցերով աշխատանքային հանդիպմանը, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված 2016թ. երկկողմ համագործակցության պլանի համաձայն` Մոսկվայում անցկացվում է գաղտնի կապի կատարելագործման հարցերով աշխատանքային հանդիպում։