00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ավրորա» մրցանակակիրը Ստամբուլում ելույթ կունենա ՄԱԿ-ի Մարդասիրական գագաթնաժողովում

© Ed WilliamsМаргарет Баранкитс
Маргарет Баранкитс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարգարիտ Բարանկիցեն համոզված է, որ երիտասարդներին հարկավոր է հույս ներշնչել ու տալ արժանապատիվ կյանք

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն ելույթ կունենա ՄԱԿ-ի Մարդասիրական համաշխարհային գագաթնաժողովում, հայտնում են IDEA հիմնադրամի մամուլի ծառայությունից։

Մարգարիտ Բարանկիցեն` որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր, իր առաջին հանրային ելույթում խոսելու է այն մասին, թե ինչպես են հակամարտություններից տուժած համայնքները տեղական նախաձեռնությունների միջոցով ուղղակիորեն ազդում մարդասիրական գործում ներգրավվածության վրա՝ փոխելով վերջինիս կանոնները։

Ստամբուլում տեղի ունենալիք երկօրյա գագաթնաժողովի ընթացքում Մարգարիտը կմասնակցի «Կենտրոնում մարդիկ են» խորագրով հատուկ նիստին, որի նպատակներն առաջադրելիս ՄԱԿ-ը նշել է.

«Գագաթնաժողովը պետք է ընդգծի մարդասիրական ձեռնարկումների տրամաբանության այն մեծ տեղաշարժը, որով մարդասիրական ցանկացած արձագանքի շարժիչ ուժը պիտի դառնա տուժածներին իրական լիազորությունների տրամադրումը»։

Джордж Клуни в Ереване - Sputnik Արմենիա
Քլունի. Եթե հաջողակ ես ու հարուստ, պարտավոր ես ունեցածդ կիսել խելացի ու հասցեագրված
Բուրունդիի քաղաքացիական պատերազմի ընթացքում 30 հազար որբացած երեխայի փրկած Մարգարիտն ապացուցում է, որ անհատը կարող է հազարավոր մարդկանց կյանքում էական դրական փոփոխություն բերել։

«Տեղի մարդիկ են որոշում, թե ինչ ապագա են ուզում կառուցել։ Իմ Maison Shalom (Խաղաղության տուն) կազմակերպությունն այժմ փորձում է ֆինանսավորել փախստականների կրթությունը։ Ես ուզում եմ, որ նրանք Բուրունդի վերադառնան որպես բժիշկներ ու գյուղատնտեսներ, այլ ոչ որպես զենքը ձեռքին ապստամբներ։ Երիտասարդներին հարկավոր է հույս ներշնչել ու տալ արժանապատիվ կյանք»,- ասել է Մարգարիտ Բարանկիցեն։

Առաջին անգամ կազմակերպվող Մարդասիրական համաշխարհային գագաթնաժողովը, որը նախաձեռնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, տեղի կունենա Թուրքիայում 2016թ. մայիսի 23-24-ը։ Նախատեսվում է, որ գագաթնաժողովը կունենա մոտ 5 հազար մասնակից՝ պետությունների ղեկավարներ և կառավարությունների անդամներ, բիզնեսի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տուժած համայնքների և երիտասարդական խմբերի անդամներ։

Аврора Прайс - Sputnik Արմենիա
Հրապարակվել են Humanitarian Index առաջին հետազոտության արդյունքները
Հայաստանում մեկ ամիս առաջ Մարգարիտ Բարանկիցեին շնորհվեց «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը, որը տրվում է Երևանում ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների:

2017թ. «Ավրորա» համաշխարհային մրցանակի առաջադրումը կմեկնարկի հունիսի 1-ին։

 

 

Լրահոս
0