ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Որոնողական աշխատանքների ընթացքում ուղևորների անձնական իրեր ու մարմնի տարբեր մասեր են հայտնաբերվել:
Եգիպտոսի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, որ կործանման հետևանքով А320 օդանավի բոլոր ուղևորները զոհվել են:
A320-ը ռադարներից անհետացել էր մայիսի 19-ին Կահիրեի ժամանակով ժամը 03:05-ին: Օդանավում եղել է 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ: