ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից հաղթանակներ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Արման Փաշիկյանը Հրանտ Մելքումյանը և Գաբրիել Սարգսյանը: Պարտություն կրեցին Սամվել Տեր-Սահակյանը և Զավեն Անդրիասյանը: Միակ ոչ-ոքին գրանցվեց Սամունել Պետրոսյանի պարտիայում: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Ռոբերտ Հովհաննիսյանն այժմ ունի 6 միավոր և մեկ միավորով է հետ մնում առաջատարից: 5,5 միավոր ունեն Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Կոսովոյի Գժակովո քաղաքում: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից: