ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Այս մասին հայտնում է ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել կրակի դադարեցման պայմանավորվածությանը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: