00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական լոլիկը Ռուսաստանում կասկածելի են համարել

© Sputnik / Asatur YesayantsАрмянские помидоры
Армянские помидоры - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Հայաստանյան ջերմոցներում աճեցված լոլիկով բեռնված երկու բեռնատար ավտոմեքենա այս պահին կանգնած է Ռուսաստանի սահմանին։ Այդ երկրի մաքսային ծառայության աշխատակիցներն արգելում են բեռների ներկրումը. նրանք ցանկանում են համոզվել, որ լոլիկն իրոք հայկական ծագում ունի։

«Մեզ ասացին, որ մեր ապրանքից նմուշներ պետք է ուղարկեն Մոսկվա` փորձաքննության, որպեսզի պարզեն` դա հայկական է, թե ոչ»,- Sputnik Արմենիային հայտնեց ընկերության գործադիր տնօրեն Արմեն Սարգսյանը` հավելելով, որ թեև համաձայնել են փորձաքննության առաջարկին, բայց և գիտակցում են, որ դա նշանակում է կամավոր հրաժարվել սեփական արտադրանքից։

«Դա հավասարազոր է, որ այդ ապրանքը թափենք, որովհետև փորձաքննության ամբողջ գործընթացը 10-12 օր է տևում, իսկ մեր ապրանքը շուտ փչացող է, չի կարող այդքան մնալ ավտոմեքենայի մեջ, հատկապես այսքան ճանապարհն անցնելուց հետո»,-ասաց մեր զրուցակիցը` նշելով, որ որևէ այլ պատճառաբանություն ռուսական կողմը հայ ներկրողին չի ներկայացրել։

© Sputnik / Asatur YesayantsՀայկական լոլիկի արտադրություն
Армянские помидоры - Sputnik Արմենիա
Հայկական լոլիկի արտադրություն

Հայկական գյուղմթերքի նկատմամբ ռուսական կողմի անվստահության ոչ պաշտոնական պատճառն, ըստ որոշ աղբյուրների, Թուրքիայի դեմ Ռուսաստանի կիրառած պատժամիջոցներն են, որոնցով 2016թ-ի հունվարի 1-ից արգելվել է թուրքական միրգ-բանջարեղենի, այդ թվում` լոլիկի ներմուծումը Ռուսաստան։ Մինչ այդ Ռուսաստան լոլիկի ամենախոշոր մատակարարը Թուրքիան էր, որն ապահովում էր պահանջարկի 50 տոկոսը։

Помидоры на сельскохозяйственной ярмарке - Sputnik Արմենիա
Վարակված լոլիկը Հայաստանից չի եղել
Ռուսական շուկայում առաջացած այս թափուր տեղը Թուրքիայից հետո փորձեցին գրավել տարածաշրջանի այլ երկրների, այդ թվում`Հայաստանի գործարարները։ Բայց փոխարենը բախվեցին անվստահության խնդրին։ Ռուսաստանը կասկածում է, որ Հայաստանից Ռուսաստան վերարտահանվում է Թուրքիայից ներկրված գյուղմթերք։

Հայաստանցի գործարարը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ նման խնդրի հետ են բախվել նաև խնձոր արտահանող հայ գործարարները։ Իր ղեկավարած ընկերությունն այդ խնդրով դիմել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, Առևտրային ներկայացուցչություն, Մաքսային ծառայության ղեկավարին, ԵԱՏՄ համապատասխան մարմիններին, առաջարկել այցելել, տեսնել ջերմոցային տնտեսությունն ու համոզվել, որ ռուսական սահմանին կանգնած լոլիկն, իրոք, աճեցված է Հայաստանում։

© Sputnik / Asatur YesayantsՀայկական լոլիկ
Армянские помидоры - Sputnik Արմենիա
Հայկական լոլիկ

«Հիմա մեր երկու բեռնատար ավտոմեքենաները կանգնած են սահմանին, լոլիկներից փորձանմուշները վերցված են, սպասում ենք պատասխանի, բայց մինչ այդ գործընթացի ավարտը մենք մեծ ռիսկ ունենք այդ ամբողջ ապրանքը կորցնելու»,- ասաց Արմեն Սարգսյանը։

© Sputnik / Asatur YesayantsՀայկական լոլիկի արտադրություն
Армянские помидоры - Sputnik Արմենիա
Հայկական լոլիկի արտադրություն

Ի դեպ, այս օրերին Հայաստանից ընկերության ևս երկու ավտոմեքենա է ուղևորվել ՌԴ` հուսով, որ փորձաքննության ավարտին ներմուծման խոչընդոտ այլևս չի լինի։

 

Լրահոս
0