ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Մայիսի 20-22-ը առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Քամին կլինի հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 20-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում մայիսի 20-22-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն:
23-ի և 24-ի գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17մ/վրկ:
Մայիսի 20-ին Երևանում կանխատեսվում է ամպամած եղանակ, ցերեկը` 25-27, գիշերը` 13-15 աստիճան տաքություն։