ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կմասնակցի ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որը անցկացվելի Երևանում մայիսի 20-ին, հայտնում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
Նիստին կմասնակցեն նաև ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
ԵՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երևանում նիստը պետք է անցկացվեր ապրիլի 8-ին, սակայն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումից հետո այն տեղափոխվել էր` ղազախական կողմի առաջարկով։ Ապրիլի 7-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցությունների ընթացքում Հովիկ Աբրահամյանը հայտնել էր, որ Երևանը անհիմն է համարում գագաթնաժողովի հետաձգման որոշումը։ Ռուսաստանի կառավարության ղեկավարը խոստացել էր ԵՏՄ նիստերից մեկն անցկացնել Երևանում։