00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
3 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
40 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:45
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է

© Sputnik / Асатур Есаянц Улица, машины, автотранспортное движение
Улица, машины, автотранспортное движение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, հայտնեց Դավիթ Հարությունյանը։ Այս թեմայով իրենց կարծիքը հայտնեցին նաև աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության նախարարներն ու Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի-Sputnik, Գոհար Սարգսյան. Բյուջեից ուղղակի ֆինանսավորվող մեքենաների քանակը կրճատվում է 107-ով, իսկ առընթեր մարմիններին ենթակա ՊՈԱԿ-ներում, փակ բաժնետիրական ընկերություններում և հիմնադրամներում կրճատվելու է 690 ավտոմեքենա: Այս հայտարարությունն արեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության նիստում ու հավելեց, որ նշյալ մեքենաների զգալի մասն օգտագործվում է պետական մարմինների կողմից։

Հարությունյանն առաջարկեց ֆինանսների նախարարին հանձնարարել կառավարության հաջորդ նիստում ներկայացնել որոշման նախագիծ, որում արտացոլված կլինի կրճատված ավտոմեքենաների ծախսերի նվազեցումը։

«Ի լրումն նշածիս՝ նախապատրաստվել է վարչապետի հանձնարարականի նախագիծ, որով առաջինը՝ արգելվում է սպասարկող, այսինքն՝ հերթապահ մեքենաների ամրագրումը որևէ կոնկրետ պաշտոնատար անձին։ Երկրորդ՝ բոլոր նշված մարմինների պաշտոնական կայքերում պետք է տեղեկատվություն զետեղվի, թե ում է այն սպասարկում, մակնիշը, արտադրության թվականը, շարժիչի հզորությունը, պետհամարանիշը: Երրորդ՝ պետք է արգելվի ծառայողական նպատակներով օգտագործելու համար պետական ոչ առևտրային կազմակերպություններին, ՓԲԸ-ներին, հիմնադրամներին կամ պետական հիմնարկին պատկանող մարդատար ավտոմեքենաների տրամադրումը հանրապետական գործադիր մարմիններին»,-ասաց Դավիթ Հարությունյանը։

© Sputnik / Асатур Есаянц Դավիթ Հարությունյան
Давид Арутюнян - Sputnik Արմենիա
Դավիթ Հարությունյան

Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ առաջարկվում է բյուջետային միջոցները խիստ նպատակային և արդյունավետ օգտագործել։

Կառավարության նիստից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողներին հայտնեց, որ իրենց գերատեսչությունում կրճատվելու է 41 մեքենա։

«Դրանք համակարգի տարբեր ստորաբաժանումներին սպասարկող մեքենաներ են։ Այն բոլոր հանձնարարականների վերաբերյալ, որ տրվել են վարչապետի կողմից, մանրամասն քննարկվելուց հետո կընդունվեն արդյունավետ ու օպտիմալ որոշումներ և լուծումներ։ Բոլոր կողմերը հաշվի առնելով` որոշումներն այնպես կլինեն, որ սոցիալական լարվածություն չառաջացնեն»,-ասաց Արտեմ Ասատրյանը։

© Sputnik / Арам Нерсесян Արտեմ Ասատրյան
Артем Асатрян - Sputnik Արմենիա
Արտեմ Ասատրյան

Լրագրողներից մեկի այն հարցին` եթե հնարավոր էր այդ մեքենաները կրճատել, ինչու՞ դա ավելի վաղ չարվեց, նախարարը պատասխանեց.

«Ցանկացած ժամանակահատվածի համար, երբ որոշումներ են կայացվում, ելնում են տվյալ իրավիճակի խնդիրներից, դրանց առաջնահերթություններից ու լուծման կարևորությունից։ Այս համատեքստում, կարծում եմ, որոշումները ճիշտ են»։

Այն դիտարկմանը, որ ամբողջ աշխարհում ղեկավարներ կան, ովքեր աշխատանքի են գնում հեծանվով, նախարարը կարճ ու կոնկրետ պատասխանեց` ի վերջո այդ խնդիրներն այդպես էլ լուծվելու են։

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն էլ ասաց, որ իրենց մոտ պետք է կրճատվի մոտ 74 մեքենա։

«Դրանք այն մեքենաներն են, որ 80-ականներից աշխատում են մարզերում։ Պետք է օպտիմալացում իրականացնենք, իսկ դա նշանակում է` ոչ թե որակական հատկանիշները նվազեցնել, այլ նույն որակն ապահովել ավելի սուղ միջոցներով` պահպանելով որակական ցուցանիշները»,-ասաց նախարարը։

© Sputnik / Асатур Есаянц Արմեն Մուրադյան
Армен Мурадян  - Sputnik Արմենիա
Արմեն Մուրադյան

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահն էլ հավաստիացրեց, որ մեքենաները կրճատելով` լուրջ խնայողություններ են արվելու։ Այն հարցին, թե այդ կրճատումներից հետո սոցիալական լարվածություն չի՞ առաջանա, Մանվել Բադալյանը պատասխանեց, որ քաղաքացիական ու պետական ծառայությունը սոցիալական խնդիր լուծելու տեղ չէ։ Ինչ վերաբերում է Քաղաքացիական ծառայության խորհրդում աշխատատեղերի կրճատմանը, Բադալյանն ասաց, որ իրենց մոտ հավանաբար փոփոխություն չի լինի։

«Մեր կառույցում կրճատումներ չեն լինի, քանի որ 2002 թվականին կառույցն ընդամենը 70 հաստիքով ձևավորվել և արդեն ավելի քան 14 տարի 70 հաստիքով շարունակում է աշխատել, երբ նրա գործառույթների 30 տոկոսանոց աճ է գրանցվել»,-ասաց նա։

Նա իր խոսքը եզրափակեց` նշելով, որ այս գործընթացը հասարակության սրտով է, որոշվել է ավելի ճիշտ ու կազմակերպված ապրել, իսկ իշխանությունը պարտավոր է լսել հասարակության կարծիքը։

 

 

 

Լրահոս
0