ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Սևան ավտոճանապարհի 17-21-րդ կմ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 3 կմ հատվածում), ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Փրկարարները քարաբեկորները հեռացրել են ճանապարհից և մինչև ժամը 03.15-ը հերթապահություն իրականացրել:
Ժամը 05.09-ին ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակայքում կրկին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարաբեկորները հեռացրել են ճանապարհից:
Դիլիջանի ոլորանների մոտ այս գիշեր 2 անգամ քարաթափում է եղել
© LorinewsКамнепад на дороге
© Lorinews
Բաժանորդագրվել
Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 18-ին, ժամը 01.27-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն