ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Ինքնաթիռը եղել է 11.300 մ բարձրության վրա, երբ անհետացել է Միջերկրական ծովի արևելյան շրջանում:
«Մայդին» հեռուստաընկերության թվիթերյան էջում գրված է, որ ինքնաթիռը Միջերկրական ծովն է ընկել:
MS804 օդանավում եղել է 59 ուղևոր և անձնակազմի 10 անդամ:
EgyptAir-ի օդանավի անհետանալու մասին ահազանգից անմիջապես հետ օպերատիվ շտաբ է ստեղծվել, որը հետևում է իրավիճակին:
Ավելի ուշ ավիաընկերությունը Twitter-ում հայտնել է, որ А-320-ն արտադրվել է 2003 թվականին: