00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաղարշակ Հարությունյան. ՀՀ-ի քաղաքական ուղղվածությունն անփոփոխ է

© 23ArtashesВагаршак Арутюнян
Вагаршак Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը երկար տարիներ ի վեր չի փոխում իր քաղաքական նախապատվություները: Մասնավորապես, 1992թ.-ից սկսած երկիրը որդեգրել է Ռուսաստանի հետ ինտեգրվելու ուղղվածությունը

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի- Sputnik. 20-րդ դարից սկսած՝ տարածաշրջանում առաջացող հակամարտությունները հիմնականում ծագել են այն պատճառով, որ նախ թուլացել է Ռուսական կայսրությունը, իսկ հետո՝ Խորհրդային Միությունը, Երևան-Մոսկվա տեսակապի ժամանակ ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը:

«Այն, ինչ այսօր մենք տեսնում ենք, ԽՍՀՄ-ի փլուզման և ինչ-որ փուլում Ռուսաստանի ազդեցության նվազման արդյունք է: ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդեցին ինտեգրացիոն գործընթացները.1991թ.-ի դեկտեմբերին ստեղծվեց ԱՊՀ-ն, Անդրկովկասի երկրներն էլ ինտեգրացման գործընթաց սկսեցին տարբեր եվրոպական կառույցների հետ»,- ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այդ միտումները, որոնց մենք հետևում ենք արդեն 25 տարի, ոչ քաղաքական հակամարտությունների լուծման են հանգեցրել, ոչ էլ տարածաշրջանում տնտեսական խնդիրների հաղթահարման:

«Ռուսաստանի Դաշնությունը 1994թ.-ին հրադադար հաստատեց Մերձդնեստրում, Աբխազիայում, Օսիայում և Լեռնային Ղարաբաղում: Դա խոսում է մի բանի մասին՝ Ռուսաստանի սահմանների մոտ ծագած հակամարտությունները սպառնում են անվտանգությանը»,- նշեց ռազմական փորձագետը՝ ավելացնելով, որ Ռուսաստանը չի կարող նման հակամարտություններ թույլ տալ իր սահմանների մոտ:

«Տարածաշրջանի երկրները սկսում են ինտեգրվել տարբեր եվրոպական կառույցներին: Մյուս կողմից, 1992թ.-ին Հայաստանը ստորագրում է հավաքական անվտանգության, ՌԴ-ի հետ սահմանների համատեղ պաշտպանության մասին պայմանագիրը, 1994թ.-ին Հայաստանն ընդգրկվում է ՀՕՊ միացյալ համակարգում, իսկ 1995թ.-ին՝ ստորագրում Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի մասին համաձայնագիրը»,- նշեց Հարությունյանը:

Алексей Мартынов - Sputnik Արմենիա
Արդյո՞ք Վրաստանն ու Ադրբեջանը ԵՏՄ անդամ կդառնան

Նրա խոսքով՝ կարելի է փաստել, որ Հայաստանը 1992թ.-ից ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ կառույցների շրջանակում ՌԴ-ի հետ ինտեգրացման ուղի է բռնել: Իսկ ինչ վերաբերում է Վրաստանին և Ադրբեջանին, ապա այդ երկրները մշակել են իրենց արտաքին քաղաքականությունը և ընտրել են սեփական մոտեցումները:

«Այսինքն մենք տեսնում ենք, որ տարածաշրջանում որոշ երկրներ գնացել են Եվրոպայի ուղղությամբ, իսկ Հայաստանը՝ Ռուսաստանի»,- ասաց նախկին նախարարը:

«Վերելք» վերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր Արշալույս Մղդեսյանն իր հերթին նշեց, որ չի կարելի հենց այնպես խոսել այս կամ այն ինտեգրացիայի մասին:

«Պետք է ավելի սերտ աշխատել կոնկրետ երկրի հասարակության հետ: Ինտեգրացիան ոչ միայն քաղաքական որոշում է, դա նաև հասարակության և քաղաքացիների աջակցությունն է՝ հաշվի առնելով առանձնահատկությունները: Առանց այդ աջակցության ոչինչ չի ստացվի»,- ասաց Մղդեսյանը:

Նա նշեց, որ այսօր Հայաստանում բարեփոխումներ են կատարվում, և եվրասիական ինտեգրացիան այդ առումով կարող է օգնել:

Միաժամանակ, անդրադառնալով Վրաստանի հնարավոր անդամակցությանը ԵՏՄ-ին, փորձագետ Ջոնի Մելիքյանը նշեց, որ այդ համագործակցությունը չի բացառվում:

«Վրաստանը լավ փոխհարաբերությունների մեջ է ԵՏՄ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ: Այսօրվա դրությամբ գոյություն ունեն նաև գործնական առևտրային հարաբերություններ Մոսկվայի հետ, ինչպես նաև բանակցություններ են ընթանում տարբեր մակարդակներում»,- ասաց նա:

Եվրասիական տնտեսական միությունը տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է։ Անդամ պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Ռուսաստանը: ԵՏՄ-ն ստեղծվել է ազգային տնտեսությունների բազմակողմանի արդիականացման, կոոպերացիայի, մրցունակության բարձրացման և անդամ պետությունների բնակչության կենսամակարդակի բարձրացման համար կայուն պայմաններ ստեղծելու նպատակով:

 

 

 

Լրահոս
0