00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան կարողանում է նույնիսկ Գերմանիայի վրա ճնշում գործադրել

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցГорода мира. Стамбул
Города мира. Стамбул - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրոպան լուրջ հարվածի տակ է հայտնվել, որովհետև եթե 2015-ին այնտեղ մեկ միլիոնից մի փոքր ավելի փախստական էր մտել, ապա հենց Եվրամիության սահմանին, ավելի կոնկրետ` Թուրքիայում, իր հերթին է սպասում ևս մոտ երեք միլիոն փախստական, հիմնականում` Սիրիայից: Ու այդ մարդկանց հետ կապված խնդիրներն անհրաժեշտ է ինչ-որ կերպ լուծել:

Արևմուտքը մեծ հաճույքով ամեն ինչ կաներ, որպեսզի այդ մարդիկ իրենց տները վերադառնային։ Սակայն մի նրբություն կա: Որպեսզի, օրինակ, Սիրիայում պատերազմն ավարտվի ու մարդիկ վերջապես իրենց տները վերադառնան, անհրաժեշտ է այդ երկրի ղեկավարությանն օգնել, որպեսզի նա էլ իր հերթին կարողանա ահաբեկչական կազմակերպություններից` ալքայիդաներից, դաիշներից ու ջեբհադաննուսրաներից երկիրն ազատել:

Այսինքն` անհրաժեշտ է օգնել Բաշար ալ Ասադին, որի դեմ էր Արևմուտքը սկսել այս ամենը 2011 թվականին։ Իսկ որտե՞ղ է տրամաբանությունը։ Հասկանալի է, որ սիրիական ճգնաժամը հրահրելով` նույն Ամերիկան ենթադրում էր, որ այդ երկրի ներկայիս ղեկավարությանը շատ արագ կտապալի, ու միգրացիոն հարցերն այդքան լրջությամբ չեն ծառանա Արևմուտքի առջև։ Չստացվեց:

Պարզվեց, որ Բաշար ալ Ասադն իր ռուս գործընկերների հետ միասին շատ ավելի ամուր դիրքեր ուներ երկրում: Ու եղավ այն, ինչ եղավ. նախագահին տապալել չհաջողվեց, իսկ միլիոնավոր մարդիկ պատերազմի թոհուբոհի մեջ հայտնվեցին, իրենց տները լքեցին ու ճամփա բռնեցին դեպի եվրոպական դրախտ: Ու այդ խնդիրը հիմա Արևմուտքը ոչ մի կերպ չի կարողանում լուծել: Հո չի՞ կարող հիմա էլ Բաշար ալ Ասադին սատարել։

Սակայն միգրացիոն գործընթացներին ճիշտ գնահատական տալու համար մեկ հանգամանք ևս պետք է հաշվի առնել: Խոսքը Թուրքիայի մասին է, որը հիանալի կերպով օգտագործեց ստեղծված իրավիճակը` օգտվելով նրանից, որ հենց ինքն է գտնվում փախստականների խաչմերուկին: Ու հիմա կուզի` կբացի Եվրոպայի դռները միգրանտների համար, կուզի` կփակի դրանք:

Այս ինքն` արևմուտքի վրա ճնշում գործադրելու հիանալի գործիք ստացավ, որից անկասկած անպայման օգտվելու է: Քի՞չ խնդիրներ ունի եվրոպացիների հետ։ Օրինակ` ուզում է, որ Թուրքիայի քաղաքացիներն առանց վիզայի մեկնեն Շենգենյան գոտի: Ուզում է Եվրամիության լիարժեք անդամ դառնալ: Ուզում է, որ հիմա, երբ Ռուսաստանի հետ հարաբերությունները տապալվեցին (իսկ դրանում նույնպես Արևմուտքն է մեղավոր, առաջին հերթին` Ամերիկան), ու Անկարան բավականին լուրջ ֆինանսական կորուստներ ունեցավ, եվրոպացիները դրանց գոնե մի մասն իրենց վրա վերցնեն։

Арагац Ахоян - Sputnik Արմենիա
Ախոյան. Թուրքիայի վարչապետ կարող է դառնալ նախագահի փեսան

Վերջապես ուզում է, որ Գերմանիան Հայոց ցեղասպանության խնդրին այլևս երբեք չանդրադառնա։ Ու դրա համար էլ լուրջ ճնշում է գործադրում պաշտոնական Բեռլինի վրա։ Այսինքն` պաշտոնական Անկարան իրեն թույլ տալիս Եվրամիության ամենահզոր ու զարգացած երկրի` Գերմանիայի բունդեսթագի որոշումների վրա ճնշում գործադրել: Քանի որ այդ երկրի ղեկավարության որդեգրած քաղաքականությունը բերեց-հասցրեց նրան, որ իր որոշումներն արդեն ստիպված է համաձայնեցնել թուրքերի հետ:

Կրկնում եմ` Թուրքիան մի հիանալի գործիք ստացավ այդ ճնշումն իրականացնելու համար` միգրացիոն խնդիրը: Ու հանկարծ պարզվեց, որ փախստականները թուրքերի ձեռքում շատ ավելի վտանգավոր զենք են, քան նույնիսկ ատոմային ռումբը, եթե Անկարան ունենար այն։

Հիմա, երբ Անկարան ու Բրյուսելն ինչ-որ նախնական պայմանավորվածությունների են հասել, ու թուրքերին ուղղակի ակնհայտորեն վճարում են, որ նրանք միգրանտների հոսքը դեպի Եվրոպա փակեն, Թուրքիան բավականին շահավետ վիճակում է հայտնվել: Իր տարածքում տեղակայված միգրանտներին չի թողնում տուն` Սիրիա վերադառնալ: Այնտեղից էլ չի թողնում, որ իր սահմանը հատեն, նույնիսկ կրակում է մարդկանց վրա։


Ի դեպ, Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներին արևմտյան մամուլը սկսել է բավականին կոշտ արձագանքել:

Թուրքիայի Կարամարաշ քաղաքում տեղակայված սիրիացի միգրանտներից շատերը հիմա ուզում են տուն վերադառնալ, քանի որ Բաշար ալ Ասադին հավատարիմ մնացած զորքերը ռուսական ռազմական օդուժի օգնությամբ արդեն բավականին շատ բնակավայրեր են ազատագրել Իսլամական պետությունից։ Թուրքիան դա աշխարհից թաքցնում է, ու մարդկանց էլ թույլ չի տալիս տուն վերադառնալ: Նախ` որովհետև այդ ժամանակ Եվրոպայից դրամական հոսքերը, ըստ տրամաբանության, կսկսեն պակասել: Իսկ ամենակարևորն այն է, որ կսկսի նվազել նաև այն վտանգը, որ Թուրքիան կբացի սահմանը, ու միգրանտների հոսքը Եվրոպա կտրուկ կավելանա:

Ի դեպ, չմոռանանք նաև այն հանգամանքը, որ Եվրոպայի հետ միգրացիոն խնդիրները Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն էր կարգավորում։ Հիմա, երբ նա այլևս չկա քաղաքական ասպարեզում, խնդիրը բավականին բարդանալու է, քանի որ Էրդողանն այդ հարցերում պարզապես անկանխատեսելի է: Ու այդ հանգամանքն այսօր արդեն բոլոր եվրոպացիներին ակնհայտորեն վախեցնում է:

 

 

Լրահոս
0