00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ փորձագետները Վիեննայի հանդիպումը դրական են համարում

© Photo : David HakobyanВстреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева при участии сопредседателей Минской группы ОБСЕ по урегулированию нагорно-карабахского конфликта — главы МИД РФ и Франции Сергей Лавров и Жан-Марк Эйро и госсекретарь США Джон Керри.
Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева при участии сопредседателей Минской группы ОБСЕ по урегулированию нагорно-карабахского конфликта — главы МИД РФ и Франции Сергей Лавров и Жан-Марк Эйро и госсекретарь США Джон Керри. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ փորձագետները դրական են գնահատում Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ հայկական կողմի առաջադրած երեք նախապայմաններից երկուսի ընդունումը, այդ մասին նրանք ասացին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Հայաստանի և Արցախի փորձագետները կարծում են, որ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ընդհանուր առմամբ կարևոր և դրական էր, թեև ուներ նաև բացասական կողմեր։

ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի կարծիքով` հանդիպումը կարևոր է նրանով, որ քառօրյա պատերազմից հետո բանակցային գործընթացը գտնվում էր կոմայի մեջ, և այս առաջին պաշտոնական, ամենաբարձր մակարդակով հանդիպումը գործընթացը վերակենդանացնելու փորձ էր։

Ըստ նրա` հաշվի առնելով ԵԱՀԿ համանախագահող երկրների կարևոր հայտարարությունները` կարելի է ասել, որ հանդիպումները խոստումնալից են։

«Ամենակարևորն այն է, որ միջազգային հանրությունը հստակ արտահայտեց իր դիրքորոշումը` անընդունելի համարելով պատերազմական գործողություններով հարցը լուծելը։ Կարևոր էր նաև 1994-95 թթ. պայմանագրերին հետևելու անհրաժեշտւթյան դրույթը, որոնց, ի դեպ, որպես կողմ մասնակցում էր նաև Արցախի հանրապետությունը, և այսպես անուղղակի կերպով ճանաչվում է ԼՂՀ-ն` որպես բանակցությունների կողմ»,- նշեց Բաբայանը։

Նա կարևորեց նաև հրադադարի ռեժիմի խախտումները ֆիքսելու մեխանիզմների ներդրումը։

«Կարծում ենք, որ այդ ուղղությամբ կլինեն լուրջ քայլեր, դրանցից մեկը կարող է լինել սարքավորումների տեղադրումը ԼՂՀ-ի, ինչպես նաև ՀՀ-ի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով, որոնք թույլ կտան ֆիքսել` ով, երբ և որտեղ է կատարել խախտումը։ Գուցե անհրաժեշտություն կլինի, որ այստեղ ԱՄՆ-ն և Ռուսաստանն օգտագործեն նաև իրենց տիեզերական ուժերը, արբանյակները` զորքերի շարժի մշտադիտարկում իրականցնելու համար։ Եվ այս գործին անպայման պետք է մասնակցի Արցախի Հանրապետությունը»,- ընդգծեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ևս հանդիպումն ընդհանուր առմամբ դրական գնահատեց, քանի որ դրա արդյունքում ամրագրվեցին 1994-95թթ. հրադադարի պայմանավորվածությունները, որոնք Ադրբեջանը փորձում էր չեղարկել և փոխարինել նորով, որտեղ արդեն չէր լինի Արցախի ստորագորւթյունը։ Բայց դա նրան չհաջողվեց։ Համանախագահների հայտարարության մեջ հիշատակվում են նաև հայկական կողմի առաջադրած` բանակցություններին վերադառնալու երկու նախապայամանները։

Президент ФИДЕ Кирсан Илюмжинов присутствовал на церемонии открытия чемпионата мира по шахматам среди глухих в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի. ՖԻԴԵ–ի նախագահն առաջարկում է երկրներին շախմատ խաղալ

«Առաջինը հետաքննության մեխանիզմների կիրառումն է, երկրորդը` երաշխիքներ, որ նման հարձակում կրկին չի լինի։ Դա ցույց է տալիս, որ միջնորդների համար հայկական կողմի մոտեցումներն ավելի հասկանալի և ընբռնելի են, և նրանք փորձում են առաջնորդվել այն ծրագրով, որն առաջարկել է պաշտոնական Երևանը»,- նկատեց քաղաքագետը։

Իսկ որպես անդիպման բացասական կողմ` Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց վստահության, երաշխիքների բացակայությունը, օրինակ` խոսք չեղավ զորքն առաջնագծից ետ տանելու մասին, ինչից կարելի է ենթադրել, որ լարված վիճակը շարունակվելու է, և անվտանգության երաշխիքներ փաստացի չեն եղել։

«Հայակական կողմը պետք է պահպանի զգոնությունը, որովհետև վտանգը չեզոքացված չէ, ակտիվ աշխատանք տանի ԵԱՀԿ-ի հետ` մոնիտորինգային խմբեր ձևավորելու և հետաքննող մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ»,- նշեց քաղաքագետը։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստեփան Սաֆարյանն էլ նկատեց, որ Վիեննան ոչ հաղթանակ էր, ոչ` պարտություն, բայց դրա հետ մեկտեղ չի կարելի չնկատել, որ հայկական կողմի առաջադրած 3 պահանջներից 2-ի վերաբերյալ որոշում ընդունվեց:

«ԵՄ ներկայացուցչի, ԱՄՆ պետքարտուղարի, ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների կողմից արձանագրությունում ամրագրվեց, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, ընդ որում` դա արվեց նաև Ադրբեջանի անունից: Այդ խոշոր դերակատարներն ըստ էության դառնում են պայմանագրերի երաշխավորը»,- նշեց Սաֆարյանը։

Սակայն, նրա կարծիքով, վաղ է մխիթարվելը, քանի դեռ մեխանիզմներ ստեղծված չեն, քանի դեռ այդ որոշումները կյանքի կոչված չեն։ Այդուհանդերձ նա գտնում է, որ սա դիվանագիտական մակարդակով լուրջ երաշխիք է հայկական կողմի համար, որ խոշորամասշտաբ ռազմական գործողություններ չեն կրկնվի։

Նա նկատեց, որ Ադրբեջանը չափազանց անհանգիստ էր, որ աշխարհը կդատապարտի իրեն ապրիլյան պատերազմի համար, սակայն «Ադրբեջանին խնայեցին, բայց բացատրեցին, որ ներդնում են մեխանիզմներ, ինչին նա համաձայնեց, և որ հետագայում նման դեպքերի կրկնության ժամանակ ուղղակի չի մարսի»:

Ըստ Սաֆարյանի` բանակցությունների վերսկսկման մասին կարելի կլինի խոսել այն դեպքում, երբ մեխանիզմները սկսեն գործել, երբ դրանք ներդրված կլինեն։

«Եվ այդ ժամանակ արդեն պետք է առաջ քաշել մյուս պայմանը, որը պաշտոնական Երևանը հայտարարեց պատերազմի օրերին, այն, որ Ադրեջանը պետք է բանակցի Ստեփանակերտի հետ: Եթե սկզբունքային որոշում է կայացվել մշտադիտարկման և հետաքննության մեխանիզմ ստեղծելու, ապա Լեռնային Ղարաբաղը նույնպես դառնում է գործընթացի լիիրավ մասնակից և կողմ»,- ասաց Սաֆարյանը։

 

Լրահոս
0