ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Մայիսի 18-ի առավոտյան Երևանի Մյասնիկյան պողոտայում խցանում էր, որը տևեց մոտ մեկ ժամ, հաղորդեց խցանման մեջ հայտնված Sputnik Արմենիայի թղթակիցը:
Խցանման պատճառն ավտովթարն էր: Վարորդները կարծում էին, որ վթարի պատճառ կարող էր դառնալ առավոտյան տեղացած անձրևը։
Քանի որ մեքենաներն ընդհանրապես չէին կարողանում շարժվել, Ավանի և Նոր Նորքի բնակիչները, թողնելով մեքենաները, սկսեցին քայլելով հասնել դեպի քաղաքի կենտրոն:
Նրանք կատակում էին, որ հիշեցին 90-ականները, երբ Երևանի բոլոր ծայրերից քաղաքի կենտրոն էին հասնում հիմնականում ոտքով: Այս պահին երթևեկությունը նշված փողոցում վերականգնվել է։