ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի — Sputnik. Մայիսի 17-ի կեսօրին Երևանի Հանրապետության հրապարակում մի կին մտել էր շատրվանների տակ և հրաժարվում էր դուրս գալ:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատի անդամները փորձում էին դուրս հանել կնոջը, որը վիրավորական բառեր էր բացականչում և հայհոյում:
Արմինե անունով 55-ամյա կինն Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է, ազգությամբ` հայ: Հրապարակում հավաքված անցորդները կարծիք էին հայտնում, որ կինը Եհովայի վկա է:
Կինը վերջում սկսեց բացականչել, որ «հին աշխարհը պետք է կորչի և իր օգնությամբ կառուցվի նորը»:
Փրկարարները կնոջը տեղափոխել են հոգեբուժարան: