Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում նախատեսված Մոսկվա-Երևան տեսակապը կկրի «Անդրկովկասի եվրասիական ապագան։ Ինտեգրացման հեռանկարները ԵՏՄ հովանու ներքո» խորագիրը։ ԵՏՄ-ն նախագիծ է, որն ուղղված է բոլոր մասնակիցների զարգացմանը։ Տնտեսական բարեկեցության մակարդակը կապված է կոնկրետ տնտեսական առավելությունների հետ։
Եվրասիական տարածության կայուն զարգացման անվտանգությունն ապահովում են հավաքական ուժերը, տարածաշրջանում անվտանգության հիմնական երաշխավորը Ռուսաստանն է։ Միջոցառման մասնակիցները կխոսեն ԵՏՄ-ում Անդրկովկասի երկրների տեղի, մասնակցության առավելությունների, միջազգային պատժամիջոցները վերացնելուց հետո Իրանի և ԵՏՄ փոխազդեցության գործնական քայլերի, ներդրումների համար ազատ միջանցք ստեղծելու և ահաբեկչության համար «երկաթե վարագույրի» մասին։ Միջոցառումը կազմակերպել են Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտը և «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը։
Տեսակապին Մոսկվայից կմասնակցեն.
— ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Կռիլովը,
— քաղաքագետ Սերգեյ Միխեևը,
— Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը,
— «Երևան դեյլի» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Վիգեն Հակոբյանը,
Երևանից.
— «Վերելք» ՏՎԿ գլխավոր խմբագիր Արշալույս Մղդեսյանը,
— քաղաքագետներ Ջոնի Մելիքյանը, Աշոտ Սաֆարյանը, Դավիթ Հարությունովը։
Հասմիկ Սերգեյի Սահակյան
Երևանում Sputnik միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի ղեկավար։
Հեռ.` +374 (10) 60-0130։
Բջջ.` +374 (94) 18-3377։
«Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:
Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել` հայտ ուղարկելով h.sahakyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով։