00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում ArmBigData մրցույթ-հեքըթոն անցկացվեց

© Hackathon ArmBigDataКонкурс Hackathon ArmBigData, посвященный сфере науки управления данными (Big Data Science)
Конкурс Hackathon ArmBigData, посвященный сфере науки управления данными (Big Data Science) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մայիսի 13-14-ն անցկացվել է ծրագրավորման և նախագծման ArmBigData մրցույթ-հեքըթոնը, որը նվիրված էր տվյալների վերլուծության կառավարման գիտությանը

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի- Sputnik. Ծրագրի նախաձեռնողը Հայաստանի Ամերիկյան համալսարանի գիտության և ճարտարագիտության քոլեջն էր: Հեքըթոնին մասնակցել են ոլորտի տասնյակից ավելի հայաստանյան առաջատար ընկերություններ:

Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Իր ելույթում կարևորելով նախաձեռնությունը՝ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ծրագրի ընթացքում առաջարկված լուծումները հետաքրքրական կլինեն նաև ներդրումային դաշտի համար:

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացը միանշանակ գրավիչ է ինչպես տեղական, այնպես էլ արտերկրյա ներդրողների համար: Կարծում եմ՝ այն լուծումները, որոնք առաջարկվել են, առավել մանրամասն կուսումնասիրվեն առաջիկայում և դրանցից մի քանիսը հնարավոր կլինի կյանքի կոչել հենց ներդրումային ծրագրերի միջոցով: Առհասարակ նմանօրինակ նախաձեռնությունները կարևոր են նաև գործարար միջավայրի բարելավման, մայրաքաղաքի զարգացման ծրագրերի տեսանկյունից», — նշել է Տիգրան Սարգսյանը:

Մրցող թիմերի աշխատանքները գնահատել են ծրագրավորման և հեռահաղորդակցության աշխարհահռչակ ընկերությունների հիմնադիրներից, ղեկավարներից, գիտնականներից, ինչպես նաև Հայաստանի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներից կազմված ժյուրիի անդամները: ArmBigData մրցույթ-հեքըթոնի ժյուրիի կազմում էր նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:

«Մենք պարբերաբար ուսումնասիրում և փորձում ենք գտնել նոր լուծումներ Երևանի ու մեր համաքաղաքացիների համար կարևորագույն խնդիրների շուրջ: Հենց սրանով է պայմանավորված ու կարևորված Երևանի քաղաքապետարանի մասնակցությունը ժյուրիի կազմում: Հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում տուրիզմի զարգացման, տրանսպորտի ցանցի բարելավման և մի շարք ուղղություններով ներդրվել են էլեկտրոնային տարբեր ծրագրեր, որոնց արդյունքը բնակիչները զգացել են անձամբ: Այսպիսի հեքըթոնը լավ հնարավորություն է ինչպես ՏՏ ոլորտի խթանման, նոր հնարավորությունների ստեղծման, այնպես էլ կառավարման ոլորտում նորարարությունների ներդրման համար»,-նշել է Սարգիս Մանուկյանը:

Հեքըթոնի մասնակիցներին մրցույթի շրջանակում առաջադրվել էր մասնավորապես մայրաքաղաքում զբոսաշրջության ենթակառուցվածքի թիրախային զարգացման, ազատ կայանատեղիների որոնման, տրանսպորտային հոսքերի և ճանապարհային ծանրաբեռնվածության կարգավորման, ինչպես նաև քաղաքային լուսավորության, աղբահանության և մի քանի այլ ոլորտների շուրջ խնդիրներ:

Հեքըթոնը շարունակվել է 18 ժամ: Գնահատման հիմնական սկզբունքներն էին նորարարությունը, տեխնոլոգիաների օգտագործումն ու լուծման ազդեցությունը: Արդյունքների ամփոփումից հետո հաղթող է ճանաչվել PicsArt ընկերության թիմը, որն արդյունավետ լուծում է առաջարկել հեռահաղորդակցության ընկերությունների կողմից օպտիմալ տարիֆային առաջարկների վերաբերյալ: 2-րդ տեղը զբաղեցրել է Դիլիջանի ուսումնահետազոտական թիմը՝ մոբայլ հավելվածի միջոցով լուծում առաջարկելով Երևան քաղաքում կայանատեղի գտնելու խնդրին: 3-րդ տեղում հեքըթոնի ամենաերիտասարդ մասնակիցների՝ «Թումո» կենտրոնի թիմն էր, ովքեր հեռախոսային զանգերի վերաբերյալ տվյալների հիման վրա լուծումներ էին ներկայացրել միգրացիոն հոսքերի ուղղությունների վերաբերյալ:

Կազմակերպիչների խոսքով` ծրագիրը նպատակն ունի հիմնել տվյալների վերլուծության լաբորատորիա (Armenia BigData Lab), ինչը հնարավորություն կտա Հայաստանի ՏՏ ոլորտում առկա հզոր ներուժը կիրառել նաև տվյալների կառավարման ոլորտում:

 

 

Լրահոս
0