00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հանդիպում Գաբալայում. Ղարաբաղյան հակամարտությունը և Վրաստանի արտաքին քաղաքական ուղղությունը

© Sputnik / Asatur YesayantsФлаг Грузии
Флаг Грузии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին մասնակցել է Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ եռակողմ հանդիպմանը, որը կայացել է Գաբալայում։ Կողմերը քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության սրումը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ համագործակցության ձևաչափն իր կառավարման ընթացքում ստեղծել է անկախ Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին։ Հենց այդ ժամանակ հստակ որոշվել է արտաքին քաղաքական վեկտորում հարևանների միջև սահմանագիծը։

Վրաստանը, որը ձգտում է մտնել ՆԱՏՕ և ԵՄ, իր համար ընտրել է հոգեպես ավելի մտերիմ հարևանների։ Առավել ևս, որ Թբիլիսիի աչքում «ռուսամետ» Երևանը դուրս է մնացել ռազմավարական համագործակցության ընդհանուր ֆոնից։ Հետևաբար Հայաստանը, որը հարևան Վրաստանում մեծ համայնք ունի, այդ երկրի համար «առանց ռազմավարական համագործակցության պրագմատիկ գործընկեր է»։

Երեկ ադրբեջանական Գաբալայում կայացած հանդիպումը երրորդն է երեք երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ձևաչափում։

Армянская церковь Святого Геворга в Тбилиси - Sputnik Արմենիա
Վրաստանի հայերի ժողովրդագրական ճգնաժամը

Մի քանի խոսք նախարարների հանդիպման մասին

Երեք երկրների ՊՆ ղեկավարները նշել են եռակողմ համագործակցության և տարածաշրջանում կայունության պահպանման կարևորությունը։ Հատուկ նշանակություն է տրվել ռազմական կրթությանը և կիբերանվտանգության ոլորտում համագործակցությանը։ Զրույցի հիմնական թեման դարձել է 2016թ.-ի ամռանը Բաթումիում փոխըմբռնման հուշագրի հնարավոր ստորագրումը։

«Չեմ կարծում, որ այդ հուշագիրը ենթադրում է ռազմական միություն, քանի որ այդ ձևաչափի հարցերը հիմնականում վերաբերում են երկու ուղղությունների` կիբերանվտանգությանը և էներգաանվտանգությանը։ Վրաստանը մասնակցում է մեծ էներգետիկ նախագծերի, և դրանց իրականացման համար անհրաժեշտ է իրականացնել տարածաշրջանում անվտանգության և կայունության քաղաքականություն»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական հարցերով վրացի փորձագետ Վախթանգ Մաիսայան։

Նա նաև հավելեց, որ նախաձեռնողը եղել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Թինաթին Խիդաշելին, և «հնարավոր հուշագիրը կստորագրի արդեն Վրաստանի պաշտպանության նոր նախարարը»։ Փորձագետը կանխատեսում է, որ նախարարի պաշտոնը կզբաղեցնի Վրաստանի պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին, իսկ Խիդաշելին հրաժարական կտա Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո (2016թ.-ի հուլիս)։

Մաիսայայի խոսքով` ձևաչափը պետք է ստեղծված լինի էներգետիկ նախագծերի անվտանգության ապահովման և դրանք կիբերհարձակումներից, ահաբեկչությունից և մի շարք այլ սպառնալիքներից պաշտպանելու նպատակով։

Ի՞նչ կտա Հայաստանին եռակողմ հանդիպումը

Գաբալայում քննարկվել են նաև ապրիլյան իրադարձությունները, ինչի վերաբերյալ Խիդաշելին նշել է, որ Վրաստանի համար կարևոր է «տարածաշրջանում կայունության պահպանումը, և այդ նպատակով Վրաստանը համագործակցում է յուրաքանչյուր հարևանի հետ»։

Չնայած նման հայտարարությանը` Վրաստանի Պն ղեկավարը հստակ ներկայացրել է ինչպես Վրաստանի դիրքորոշումը, այնպես էլ հարևանության քաղաքականությունը։

Իրանցիների ընտրությունը` Հայաստա՞ն, թե՞ Վրաստան - Sputnik Արմենիա
Իրանցիների ընտրությունը` Հայաստա՞ն, թե՞ Վրաստան
Մի կողմից` Վրաստանն ունի Թուրքիա, որը բացի նրանից, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, նաև կանոնավոր կերպով խրախուսում է ՆԱՏՕ մտնելու Վրաստանի ցանկությանը, մյուս կողմից` կա Հայաստանը, որի ներկայացուցիչները` էթնիկ հայերը, վաղուց բնակվում են Վրաստանի տարածքում։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Վրաստանը ձգտում է դառնալ դաշինքի անդամ, ինչը և որոշում է այդ երկրի հետ ռազմավարական համագործակցությունը։ Հայաստանը կատարել է իր ընտրությունը և դարձել ԵՏՄ անդամ, մենք չենք ձգտում այնտեղ, ինչն իր հերթին որոշում է Հայաստանի հետ մեր համագործակցության մակարդակը, որը բարեկամական է` առանց ռազմավարական համագործակցության»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին։

Եռակողմ համագործակցությունը յուրահատուկ ձևաչափ ունի, չէ՞ որ ի տարբերություն Թուրքիայի և Վրաստանի` Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ չէ և նույնիսկ չի ձգտում այնտեղ։ Ինչպես նշեց Մաիսայան, նրա գլխավոր նպատակն էներգետիկ անվտանգություն ապահովելն է։ Չէ՞ որ Ադրբեջանն իր ազգային շահերն ունի, իսկ Վրաստանը` իր։

 

 

Լրահոս
0