ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է 2016 թվականի ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիրը, հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ` մայիսի 13-ին, ամառային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին հրամանագիր էր ստորագրել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Հրամանագրի համաձայն` 2016 թվականի մայիս-հուլիս ամիսներին կզորացրվեն պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայություն անցած զինծառայողները: