ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը` հիմնականում օգտագործելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածութունը և շարունակել վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն: