ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի-Sputnik. Եվրատեսիլ-2016-ի Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն ու հայկական պատվիրակությունը Երևան կժամանեն լուսադեմին: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հանրային հեռուստաընկերության PR մենեջեր Արուսիկ Զախարյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլում Իվետա Մուկուչյանը փայլուն ելույթ ունեցավ` գրավելով 7-րդ հորիզոնականը:
Այս տարի «Եվրատեսիլ-2016» մրցույթն անցկացվեց «Միավորվենք» (Come together) կարգախոսով։
Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցեց 26 երգիչ` երկու կիսաեզրափակիչների հաղթողները, ինչպես նաև մրցույթն ընդունող երկրի՝ Շվեդիայի և «մեծ հնգյակի» երկրների ներկայացուցիչները։
Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցում է 2006թ.-ից: Լավագույն արդյունքները ցույց են տվել երգչուհի Սիրուշոն 2008թ.-ին (չորրորդ տեղ) և Արամ MP3-ն 2014թ.-ին (չորրորդ տեղ):