00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թեժ հայկական ապրիլ Վրաստանի քաղաքական կյանքում

© Sputnik / Asatur YesayantsФлаги Армении и Грузии
Флаги Армении и Грузии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պաշտոնական Թբիլիսին կոչ է անում իր հարևաններին նստել բանակցությունների սեղանի շուրջ` կապված ղարաբաղա–ադրբեջանական շփման գծում վերջին դեպքերի հետ։ Հարևանների հետ հարաբերություններում չեզոք մնալու Վրաստանի ձգտումը թույլ չի տալիս նրան ընդունել Հայոց ցեղասպանության փաստը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Ապրիլը ծանր ամիս էր Հայաստանի համար։ Ամեն ինչ սկսվեց ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի սրացումից։ Այս հարցում Վրաստանը զբաղեցրեց չեզոք դիրքորոշում և երկու կողմերին անհասցե կոչ արեց դադարեցնել ռազմական գործողությունները։ Իսկ ապրիլի վերջին Վրաստանի հայերն առաջին անգամ բախվեցին Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ ամենամյա խաղաղ ակցիան անցկացնելու արգելքի հետ։

Ղարաբաղյան ապրիլ

Շփման գծում իրավիճակի սրման հետ կապված` Հայաստանից և սփյուռքից մարդասիրական օգնություն ուղարկվեց Լեռնային Ղարաբաղ։ Օրերս այդ ակցիային միացան նաև Ախալքալաքի հայերը։

«Ղարաբաղյան հակամարտության սրացման հետ կապված` մենք որոշեցինք մարդասիրական օգնություն հավաքել։ Հավաքել ենք շուրջ 40 հազար դոլար և ուղարկել Լեռնային Ղարաբաղ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ախալքալաքի շրջանի Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը։

Պետրոսյանը հավելեց, որ արտասահմանում ապրող հայերի մոտ առկա է պատմական հայրենիքի առաջ պատասխանատվության սուր զգացում։ Ախալքալաքում այսօրվա դրությամբ ապրում է շուրջ 60 հազար հայ, նրանցից շատերը մեկնում են արտագնա աշխատանքի։

Парламент Грузии - Sputnik Արմենիա
Վրացի պատգամավորը կոչ է անում երկրի իշխանությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի սրումից ի վեր Թբիլիսիի պաշտոնական դիրքորոշումը հակամարտության խաղաղ կարգավորում ն է։ Երկրի վարչապետը և իշխող կոալիցիայի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Վրաստանը կարող է դառնալ բանակցային գործընթացի մասնակից` հակամարտության կարգավորման համար։

Այսօրվա դրությամբ երկրի իշխանությունները ճկուն քաղաքականություն են վարում տարածաշրջանում և փորձում բարիդրացիական հարաբերություններ պահպանել թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի հետ։

Գաղտնիք չէ, որ Վրաստանը պաշտոնական մակարդակով սերտ հարաբերությունների մեջ է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Եվ դրա համար կան բազմաթիվ պատճառներ. առաջին հերթին` Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, որին ցանկանում է անդամակցել նաև Վրաստանը, երկրորդ` Թուրքիան, Վրաստանը և Ադրբեջանը ոչ միայն ռազմավարական դաշնակիցներ են, այլ նաև սերտորեն համագործակցում են եռակողմ ձևաչափերի շրջանակում` ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ոլորտում։

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելից

Վրաստանը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստը։

«Ես արդեն չորս տարի Վրաստանի խորհրդարանում բարձրացնում եմ Հայոց ցեղասպանության հարցը։ Կուլուարներում քննարկումների ժամանակ իմ գործընկերները համաձայնում են ցեղասպանության փաստի հետ, բայց պաշտոնապես նրանք այսօրվա դրությամբ չեն կարող ճանաչել այն` Թուրքիայի և Ադրբեջանի գործոնի պատճառով»,- ասաց Պետրոսյանը։

Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Վրաստանի հայկական համայնքի ներկայացուցիչներն ամեն տարի հավաքվում են Թուրքիայի դեսպանատան մոտ և անցկացնում բողոքի խաղաղ ակցիա։ Սակայն այս տարի երկրի կառավարության որոշմամբ` ակցիան տեղի է ունեցել սուրբ Էջմիածին հայկական եկեղեցու մոտ։

Պետք է նշել, որ տվյալ միջադեպը տեղի է ունեցել այն նախադեպի ֆոնին, երբ Ադրբեջանական սփյուռքի միջազգային կենտրոնի ակտիվիստների խմբին, որը մեկնել էր Թբիլիսի` ցույցի մասնակցելու համար, թույլ չեն տվել անցնել վրացական սահմանը։ Ցույցը, որը պետք է տեղի ունենար Վրաստանում Հայաստանի դեսպանատան մոտ, այդպես էլ տեղի չի ունեցել։

 

Լրահոս
0