ԵՐԵՎԱՆ,14 մայիսի- Sputnik. Ալուշտայի բնակիչներին և հյուրերին առաջարկել են շաբաթօրյակ անցկացնելու հիանալի ավանդույթին մասնակցել ինքնատիպ եղանակով. Մայիսի 14-ին Պրիմորիեի այգին մաքրել բիկինիով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին (Ղրիմ):
«Մոռացեք պարտադրված մասնակցության, կեղտոտ տաբատների և աշնանային տերևի ձանձրալի հավաքի մասին: Մայիսի 14-ին Ալուշտայում տեղի կունենա Ռուսաստանում առաջին բիկինի-շաբաթօրյակը: Մենք կապացուցենք, որ շաբաթօրյակի ժամանակ կարելի է ոչ միայն կարգուկանոն հաստատել սիրելի քաղաքում, այլ նաև ուրախ ժամանակ անցկացնել»,- խոստանում են շաբաթօրյակի կազմակերպիչները:
Միջոցառմանը կմասնակցեն նաև Ռուսաստանի շինարարության նախարարի տեղակալ Անդրեյ Չիբիսայն ու Ղրիմի պաշտոնյաները: Կազմակերպիչների ծրագրերի համաձայն՝ «անտաբատ շաբաթօրյակն» այգում կմեկնարկի ժամը 12:00-ին և կավարտվի 16:00-ին: