ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը փոփոխության չի ենթարկվել, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:
«Հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60, 82 և 120 մմ ականանետերից ու ձեռքի հակատանկային նռնականետից խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը»,- ասված է հաղորդագրությունում:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ցուցաբերել են զսպվածություն և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: