00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սարգսյան – Ալիև. Հանդիպումը դեռ բանակցություն չէ

© Пресс-служба Президента Азербайджана / Անցնել մեդիապահոցВстреча президентов Азербайджана и Армении в Москве
Встреча президентов Азербайджана и Армении в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանի ԱԳՆ–ն հաղորդել է, որ մայիսի 16–ին Վիեննայում նախատեսվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որին կմիանան Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ–ի ԱԳՆ ղեկավարները։

 

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik, Դավիթ Գալստյան. Վիեննայում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հիմնականում կքննարկվի հրադադարի պահպանման հարցը, կարծում են հայ փորձագետները։

Ոչ թե բանակցություններ, այլ դրանց նախապատրաստություն

Եթե այդ բանակցությունները կայանան, ապա կքննարկվի հրադադարի հարցը, այն բանավոր պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում, Sputnik Արմենիային ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Որևէ փաստաթղթի ստորագրումը քիչ հավանական է, քանի որ հայկական կողմի համար դա անընդունելի է, արդեն կա 1994թ.-ի պայմանագիրը, որի ուժի մեջ լինելը մի քանի անգամ հաստատել են Մինսկի խմբի համանախագահները»,- ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով` Հայաստանը կշարունակի պնդել, որ 1994-95թթ. ստորագրված համաձայնագրերը բավարար են, և դրանք ուղղակի պետք է կատարել։ Նա կարծում է, որ քննարկումը կընթանա հենց այդ հրադադարին սատարելու տեխնիկական հարցերի շուրջ։

© Личная страница в Facebook Վիգեն Հակոբյան
Виген Акопян, политтехнолог - Sputnik Արմենիա
Վիգեն Հակոբյան

Հակոբյանն առաջարկում է ուշադրություն դարձնել նրան, որ Հայաստանը նախագահի մակարդակով արդեն հայտարարել է` կվերադառնա բանակցությունների սեղանի շուրջ մի շարք պայմանների դեպքում, բայց դրանք չեն կատարվել, ուստի բանակցությունների գնալու անհրաժեշտություն չկա։

Ավելի վաղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ղարաբաղի շուրջ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ պայմաններն են` վստահության միջոցների ձևավորումը և միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրումը, միջազգային հանրության հասցեական հայտարարությունները և այն բանի երաշխիքը, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի և ահաբեկչության ԼՂ ժողովրդի դեմ։

Նաև հենց այդ պատճառով է Հակոբյանը կարծում, որ Հայաստանը, ինչպես և Ադրբեջանը, ճնշման տակ է գնում բանակցությունների։ Միաժամանակ Հայաստանի կողմից առաջադրված պայմանների ֆոնին Ադրբեջանը փորձում է իրեն ներկայացնել որպես «խաղաղության աղավնի»։

Նախագահների հանդիպման անհրաժեշտության բացակայությունը, նրա խոսքով, հաստատում են նաև Մինսկի խմբի հայտարարած օրակարգի հարցերը։

«Այն հարցերը, որոնց մասին հայտարարել է Մինսկի խումբը, պետության առաջին այրերի մակարդակը չէ, դա ԱԳՆ ղեկավարների մակարդակ է։ Կարծում եմ, որ եթե հանդիպումը կայանա, Հայաստանը կհայտարարի, որ դրանք բանակցություններ չեն, այլ ընդամենը բանակցությունների նախապատրաստություն։ Չեմ կարծում, որ այդ հանդիպման ընթացքում խոսք կլինի Մադրիդյան սկզբունքների մասին»,- ասաց Հակոբյանը։

Նա նշեց, որ տվյալ պայմաններում Հայաստանը կփորձի թելադրել իր պայմանները։

Պետք չէ հանդիպումը շփոթել բանակցությունների հետ

Հակոբյանի հետ համակարծիք է նաև Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը, ով կարծում է, որ համանախագահների կողմից առաջադրված հիմնական հարցը կլինի նոր ռազմական գործողությունների կանխումը։

«Դա կլինի հիմնական հարցը, ինչի մասին խոսել է նաև Հայաստանի նախագահը։ Սակայն դժվար է ասել Ադրբեջանի դիրքորոշման մասին, որը նախկինում նույնպես չափազանց անկանխատեսելի էր։ Նա կարող է հայտարարել, որ ձգտում է դրան կամ մեղադրել Հայաստանին, որ Հայաստանը դա չի ցանկանում, իսկ նրանց արձագանքը պատասխան է»,- ասաց Մարտիրոսյանը։

© личная страница facebookՀայկ Մարտիրոսյան
Айк Мартиросян - Sputnik Արմենիա
Հայկ Մարտիրոսյան

Նրան ստեղծված իրավիճակում զարմացնում է հենց բանակցությունների երևույթը։ Նրա կարծիքով` այս փուլում բանակցություններն անիմաստ են։

«Պետք չէ շփոթել հանդիպումը բանակցությունների հետ»,- ասաց Մարտիրոսյանը։

Նա նաև համոզված է, որ հանդիպման նախաձեռնությունը բխում է ՄԽ համանախագահների կողմից, իսկ Հայաստանի առաջադրած պայմանները կկրկնվեն նաև Վիեննայում։ Նա չի կարծում, որ նախագահը կհրաժարվի դրանցից։

Մարտիրոսյանի կարծիքով` Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը պետք է այն լինի, որ բանակցություններն արդյունք չեն տալիս, և երկիրը պետք է հետևի իր շահերին ու ժամանակ չկորցնի նրա վրա, ինչը 20 տարուց ավելի զրոյական արդյունք է ունեցել։

«Այդ ընթացքում Ադրբեջանը սպառազինվել է, աճեցրել ռազմականացված սերունդ և վերսկսել ակտիվ ռազմական գործողությունները»,- ասաց Մարտիրոսյանը։

Քաղաքագետը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղը միանշանակ պետք է ճանաչվի Հայաստանի կողմից, որին նա պետք է միանա հանրաքվե անցկացնելուց հետո։ Դրանով հարցը պետք է փակվի։
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2015թ.-ի դեկտեմբերի 19-ին Բեռնում։ Երկու երկրների ղեկավարների հանդիպումը կայացել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

 

 

Լրահոս
0