00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարծիքներ. Պատժամիջոց կիրառելով Հայաստանի նկատմամբ` «Եվրատեսիլը» կհեղինակազրկի իրեն

Բաժանորդագրվել
Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին պաշտոնապես նախազգուշացրել է` եթե Արցախի դրոշը դարձյալ ցուցադրի «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ, որպես մասնակից երկիր` կորակազրկվի և հետագա տարիներին մրցույթին մասնակցելու իրավունք չի ունենա: Այս մասին կարծիք են հայտնել ԼՂՀ մշակույթի նախարարը, քաղաքական գործիչներն ու արվեստագետները

Գոհար Սարգսյան, Sputnik

Եվրատեսիլի կազմակերպիչները քաղաքականացնում են մրցույթը` արգելելով բարձրացնել Արցախի դրոշը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը։ Նրա խորին համոզմամբ` եթե չլիներ արգելքի մասին որոշումը, դրոշի երևալ-չերևալն այդքան մեծ արձագանք չէր գտնի։

«Եվրատեսիլ» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանն առաջին կիսաեզրափակչի ժամանակ ծածանեց ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի դրոշը, քանի որ մրցույթի կազմակերպիչներն այս տարի որոշել էին մեղմացնել դրոշների իրենց քաղաքականությունը։ Սակայն Եվրոպական հեռարձակողների միությունը Հայաստանին պաշտոնապես նախազգուշացրեց, որ եթե ԼՂՀ դրոշը դարձյալ ցուցադրի «Եվրատեսիլ» մրցույթի ժամանակ, Հայաստանը` որպես մասնակից երկիր, կարող է որակազրկվել և զրկվել հետագա տարիներին մրցույթին մասնակցելու իրավունքից: Ինքը` Իվետան, ասուլիսի ժամանակ մեկնաբանել էր իր քայլը` ասելով, որ խաղաղություն է ցանկանում աշխարհի և Հայաստանի համար։

«Եվրատեսիլի կազմակերպիչները պետք է իմանան` այն ամենը, ինչ կապված է Հայաստանի ու Արցախի հետ, գրգռում է Ադրբեջանին ու Թուրքիային։ Եթե Եվրատեսիլի կազմակերպիչները պատրաստ են տեղի տալ նման անհեթեթ դիրքորոշմանը, սանկցիաներ կիրառել, որն անօրինական է, ավելի կվնասեն իրենց մրցույթի հեղինակությանը»,-ասաց Նարինե Աղաբալյանը։

© vergessene-frontenԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյան
Нарине Агабалян - Sputnik Արմենիա
ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյան

Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան` ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարն ասաց, որ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի քայլը դրական է գնահատվել Արցախում։

ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն ավելի համարձակ միտք արտահայտեց.

«Ես նույն հարգանքով կվերաբերվեմ նրա այն որոշմանը, որ նորից ծածանի, և դրա պատճառով Հայաստանին հեռացնեն, ինչպես նաև այն որոշմանը, որ Իվետան եզրափակչին այնպես փայլուն երգի, որ Հայաստանը հաղթի երգի մրցույթում»։

Պողոսյանի կարծիքով` Իվետան շատ կարևոր գործ է արել` ցույց տալով` կա Արցախ, որն ունի իր դրոշը։

«Ասում են՝ մի ծածանեք դրոշ, այն դեպքում, երբ մարդը բացատրեց, թե ես դա անում եմ խաղաղության համար։ Փաստորեն այն դրոշը, որ մարդը բարձրացնում է խաղաղության համար, այդ դրոշի՞ն եք դեմ, խաղաղությա՞նն եք դեմ։ Պետք է երևույթներին նայել և հասկանալ՝ ինչպես ենք կարողանում օգտագործել մեր շահերից ելնելով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Թևան Պողոսյանը»։

© Личная страница в ФейсбукԹևան Պողոսյանը և իր ընտանիքը Արցախում
Теван Погосян с семьей в Карабахе - Sputnik Արմենիա
Թևան Պողոսյանը և իր ընտանիքը Արցախում

Իվետա Մուկուչյանի ելույթի և Արցախի դրոշը ծածանելուց հետո առաջացած խնդիրների մասին են խոսել նաև արվեստագետները։ Նախորդ տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Արամ MP3-ն կարծում է, որ Հայաստանի դեպքում մրցույթն ավելի քաղաքականացված է։

«Այո, լավ արեցինք, մեր արարքը դրական եմ գնահատում։ Ոչ մի սխալ բան չենք արել` չնայած մրցույթի կանոններով դա թույլատրելի չէր։ Բայց չեմ կարծում, որ սանկցիաներ կլինեն։ Մեզանից բացի եղել են երկրներ, որ փոքրիկ խախտումներ են արել»,-ասաց Արամը։

© Shant TVԱրամ MP3
Арам Mп3 - Sputnik Արմենիա
Արամ MP3

Շուշան Պետրոսյանն էլ հպարտ է Իվետա Մուկուչյանով և հիացած նրա ասուլիսով, որտեղ հստակ պատասխանեց Արցախի դրոշը բարձրացելու խաղաղասիրական պատճառը։

«Իսկ Եվրատեսիլին ինչպե՞ս կարելի է լավ վերաբերվել։ Այնտեղ արվեստի մասին խոսք լինել չի կարող, փչացրել են»,-ասաց նա։

Մեր զրուցակիցներն այս պահի համար Իվետա Մուկուչյանին հորդորում են կենտրոնանալ ու նույնքան փայլուն ներկայանալ եզրափակչին` հույսով, որ հաջորդ «Եվրատեսիլը» կկայանա Հայաստանում։

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ: Նա հայտնեց, որ միջազգային իրավունքն այդ ոլորտը չի կարգավորում:

«Դա մրցույթի կանոններ են։ Այս մրցույթի շրջանակներում շատ են եղել դեպքեր, երբ մասնակիցները այլ երկրների դրոշներ են ծածանել»,-ասաց նա:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ բաց նամակ է հղել «Եվրատեսիլ–2016»-ի կազմակերպիչներին, որտեղ Արցախի ժողովրդի անունից վճռական անհամաձայնություն է հայտնել «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչների կողմից 2016 թվականի մայիսի 11-ին արված պաշտոնական հայտարարության հետ, որում Ղարաբաղյան հակամարտությունը պարզապես ներկայացվել է որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Նա նամակում կոչ է արել հիշել Եվրոպայի հիմնարար արժեքների մասին, որոնք առկա են Ջոն Լոկի, Վոլտերի, Կանտի ուսմունքներում և ոչ թե սիրել Հիտլերին ու Մուսոլինիին: Նա կոչ է արել մնալ երաժշտական մրցույթի ձևաչափի շրջանակներում և դուրս չգալ միջազգային քաղաքականության ոլորտ:

© blog.mediamallԻվետա Մուկուչյան
Ивета Мукучян с флагом Карабаха на Евровидении - Sputnik Արմենիա
Իվետա Մուկուչյան
Լրահոս
0