00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:43
17 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
31 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:57
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուշան Պետրոսյան. «Բալես, ինձ համար մեծ պատիվ է քեզ հետ նկարվելը»

© Личная страница в ФБ Певица и депутат НС Шушан Петросян посетила боевые позиции в Нагорном Карабахе
Певица и депутат НС Шушан Петросян посетила боевые позиции в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն Արցախում է։ Նա արդեն եղել է Ստեփանակերտում, Շուշիում, Մարտակերտում, հանդիպել զինվորների հետ։ Հայտնի երգչուհին արցախյան տպավորությունների մասին է պատմել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Եթե կա մի արժեք, որն անքննարկելի է, դա մեր մարտիկների ոգին է, ընդ որում այդ մարտիկները 17-18-տարեկան երիտասարդներն են, ասում է Շուշան Պետրոսյանը։

«Նրանց ավագները, մեր սպայական կազմը, առաջին պատերազմով անցած տղաները, կամավորներից շատ-շատերը պարզապես չեն կարողանում թաքցնել իրենց հիացմունքը, երբ տեսնում են այս երիտասարդներին` անկախության սերնդին։ Հիացմունքս այնքան մեծ է, որ որևէ բառ ի զորու չէ ներկայացնելու իմ հիացմունքն ու խոնարհումը այս երեխաների գործած սխրանքի առջև։ Նրանց ամեն օրն է սխրանք»,- ասում է երգչուհին։

Շուշան Պետրոսյանը հաճախ է լինում Արցախում, ու այս անգամվա այցն էլ կրկին ու կրկին ստիպել է համոզվել, որ պատերազմը մեծ հաշվով չի ավարտվել, ու ապրիլյան 4 օրվա ընթացքում պարզապես ակտիվացել են ռազմական գործողությունները, ու Ադրբեջանն անթույլատրելի զենքեր է կիրառել, կրակել այն տարածքների ուղղությամբ, որտեղ խաղաղ բնակիչներն են ապրում։

«Որ մենք հաղթելու էինք, նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Միակ ողբերգությունն ու ամենածանր կորուստն ինձ համար մեր արծիվներն էին։ Իսկ տղաներն իսկապես արծիվներ էին։ Ընկերները նրանց մասին պատմելիս չեն կարողանում զսպել արցունքները, բայց ժպիտով ինչ-որ պատմություններ են պատմում։ Նրանք իրար կողք կողքի ծառայելով չգիտեին, որ իրենք արծիվներ էին»,- ասում է Շուշան Պետրոսյանը։

© Личная страница в ФБԵրգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն Արցախում է։
Певица и депутат НС РА Шушан Петросян посетила боевые позиции в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա
Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն Արցախում է։

Նա Արցախում ծանոթացել է զինվորներից մեկի հետ, ասել` բալես, ինձ համար մեծ պատիվ է քեզ հետ նկարվելը, եթե դեմ չես։

«Իսկ նա կարմրեց։ Ամաչկոտ է, համեստ։ Գիտե՞ք, այ այսպիսի սերունդ է։ Իսկապես շատ հարուստ ենք այս սերնդով։ Հուսամ, որ հետագայում էլ նրանք կպահպանեն իրենց բյուրեղայնությունը, իսկապես կսիրեն երկիրը` երկրի համար, այլ ոչ թե միայն իրենց և սեփական գրպանի համար»։

Շուշան Պետրոսյանը վստահեցնում է`Արցախը խոնարհվում է իր հերոսների առաջ ու Մայիսի 9-ն էլ նշեց երթով, բայց ոչ հրավառությամբ, ասում է` 40 օր չի անցել, ու մեր հերոսները դեռ հրեշտակներ չեն դարձել, երկնքի ու երկրի արանքում են։

 

 

Լրահոս
0