ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. Դեպքի վայր են մեկնել Արարատի ՄՓՎ և Վեդի քաղաքի ՀՓՋ օպերատիվ խմբերը:
1950թ.-ին ծնված Ս. Ա.-ին հայտնաբերել են Քյոթուզ սարի լանջին: Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են (մոտ 3 կմ) շտապօգնության ավտոմեքենային: Ս. Ա.-ը հոսպիտալացվել է Վեդի քաղաքի, այնուհետև Երևանի «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 11 փրկարար, 4 ոստիկան, Ուրցաձոր գյուղի 16 բնակիչ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ից 6 աշխատակից և «Ճանապարհորդ» արշավախմբի ղեկավարը: