00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվ հիշում է հաղթանակած աշխարհն Ասատուր Եսայանցին ու Քերոբ Ամալյանին

© Sputnik / Asatur YesayantsВозложение цветов к Вечному огню
Возложение цветов к Вечному огню - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվան ընդառաջ Sputnik Արմենիա լրատվական գործակալությունն ու ռադիոն գործարկել է «… Եվ հիշում է հաղթանակած աշխարհը» մուլտիմեդիոն նախագիծը։ Նախագծի շրջանակում ներկայացնում ենք Ասատուր Եսայանցի ու Քերոբ Ամալյանի պատմությունը

Ասատուր Մանուկի Եսայանցը ծնվել է 1920թ.-ին Պյատիգորսկ քաղաքում։ Ծնողներն ապրել են Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, բայց Հայոց ցեղասպանության տարիներին ստիպված են եղել լքել իրենց տունը, հարազատ հողը և փախչել ուրիշ երկիր։

Եսայանցը դեռ պատանի է եղել, երբ նրա ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Սկզբում ընդունվել է պատմաբանասիրական ֆակուլտետ, բայց հետո որոշել է սովորել բժշկական ինստիտուտում։

1941թ.-ին մեկնել է պատերազմ, մասնակցել Ստալինգրադի համար մղած մարտերին։ Նա հեծելազորային է եղել։ Մարտերի ընթացքում վիրավորվել է աջ ձեռքի դաստակը և ընկել ձիուց, որը ծառայել էր նրան երկու տարի։ Ձին այնքան խելոք է եղել, որ պառկել է և փորձել օգնել Եսայանցին, որ նստի իր վրա։ Ծանր վերքը թույլ չի տվել Ասատուրին բարձրանալ ձիու մեջքին։ Ձին վերադարձել է թիկունք, զինակիցները գնացել են նրա հետքով, նկատել վիրավոր Եսայանցին և փրկել նրա կյանքը։

Վնասվածքից հետո նա այլևս չէր կարողանում թևն ամբողջությամբ ծալել ու հաշմանդամության երկրորդ կարգ։

Պատերազմից վերադարձել է լեյտենանտի կոչումով։ Ամուսնացել է 1944թ.-ին։ Կնոջ նկատմամբ ուշադիր ու հոգատար է եղել, նրանք ոչ միայն ամուսնական զույգ են եղել, այլ նաև ընկերներ։ Սակայն ողբերգական ավտովթարը բաժանել է նորապսակներին, երբ Ասատուր Եսայանցը մահացել է, նրա կրտսեր որդին ընդամենը 10 ամսական է եղել։

Այս խարիզմատիկ և պատասխանատու մարդը Երևանի հիվանդանոցներից մեկի բաժնի վարիչն է եղել, ամբողջությամբ վերականգնել և վերանորոգել է բժշկական կենտրոնը։

Ասատուրը չի հասցրել ինքնադրսևորվել բժշկության ոլորտում։ Նրա կյանքը ողբերգական կերպով ընդհատվել է 1951թ.-ին։

Քերոբ Ամալյանը ծնվել է 1903թ.-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղում։ Նա սովորական գյուղացի էր` անսովոր բնավորությամբ։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, կռվել Թամանյանի 89-րդ դիվիզիայում:

Ամալյանը Կերչի ազատագրման մարտական գործողությունների ժամանակ գերի է ընկել, բայց հետո կարողացել է փախչել գերությունից, հասնել Ֆրանսիա և միանալ «Դիմադրություն» պարտիզանական շարժմանը, որի նպատակն էր Երրորդ ռեյխի օկուպացրած տարածքներում դիմադրություն ցույց տալը։

Այստեղ նա նույնպես կռվել է ֆաշիստների դեմ։ Պատերազմից հետո Ամալյանը վերադարձել է հայրենիք, բայց շուտով Իոսիֆ Ստալինի որոշմամբ նրան ընտանիքի հետ աքսորել են Սիբիր։

Գերության ժամանակ Ամալյանը գերմաներեն է սովորել, Ֆրանսիայում կռվելու ժամանակ` ֆրանսերեն։ Նա վարժ տիրապետում էր երկու լեզվին։ Ստալինի մահից հետո նա կնոջ և յոթ երեխաների հետ վերադարձել է հայրենի գյուղ։

Ամալյանը թոռների համար հաճախ էր պատերազմական տարիների գերմանական և ֆրանսիական երգեր երգում։ Ինչպես պատմում են մտերիմներն ու հարազատները, գեղեցիկ ու հնչեղ ձայն ուներ։ Ամեն օր վաղ առավոտյան երգում էր, իսկ թոռներն ու երեխաներն ասում էին. «Պապ, չե՞ս կարող կամաց երգել։ Քնել ենք ուզում»։

Նա շատ կենսուրախ և լավատես մարդ է եղել, պաշտել է թոռներին ու ծոռներին։

Ամալյանը մահացել է 1984թ.-ին։

 

Լրահոս
0