00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թե ինչպես 16-ամյա պատանին Արցախյան պատերազմում հետախուզական ջոկատի ավագ դարձավ

Բաժանորդագրվել
Տասնչորս տարեկանում Արցախյան պատերազմի առաջնագիծ գնացած Գևորգ Գևորգյանը 16 տարեկանում արդեն հետախուզական ջոկատի հրամանատար էր

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Արցախյան պատերազմում հետախուզական ջոկատի հրամանատար Գևորգ Գևորգյանը 14 տարեկանում փախել է տնից ու Երևանից հասել մինչև առաջին գիծ։

Ղարաբաղում` արդեն ռազմի դաշտում, Գևորգը հանդիպեց ոչ միայն իր հասակակից, այլև շատ ավելի փոքր տարիքի տղաների, ովքեր ևս արյան կանչով եկել էին հայրենի հողը պաշտպանելու։

«Այն ժամանակ ինքդ տեսնում ու հասկանում ես, որ տարիքը չէ կարևորը, այլ քո ներքինը, քո աշխարհընկալումը, նվիրումը։ Այն ժամանակ գույներն ավելի վառ էին, ավելի խիտ ու դժվար է ասել` դա հայրենասիրություն էր, ազգասիրություն էր, հոգու կանչ… Երևի ամեն ինչ միասին»,- ասում է Գևորգ Գևորգյանը։

Նա համոզված է, որ այդ սերնդի մեջ հենց ժամանակն էր դաստիարակում հայրենասիրությունը։ Խորհրդային քարոզչության ու ֆիլմերով դաստիարակված սերնդի համար հայրենիքի համար պատերազմելն ու կյանքը զոհաբերելը նոր երևույթ չէր։

Монте Мелконян - Sputnik Արմենիա
Մոնթե. հրամանատարը պատերազմի ժամանակ չի կարող լինել կուշտ ու սափրված
«Խորհրդային միությունում շատ բարձր հիմքերի վրա էր դրված հայրենասիրական դաստիարակությունը, ու այն նաև կանխորոշեց Արցախյան պատերազմում հայ տղաների տարած հաղթանակը։ Այդ հայրենասիրություն էր նաև բերում այն գիտակցության, թե հանուն ինչի ես գնում»,- ասում է Գևորգը։

Գևորգյանը 1989 թվականի ապրիլի 25-ին անդամագրվում է ՀԱԲ-ի ռազմականացված ստորաբաժանումներին, անմիջական հրամանատարը Ռազմիկ Վասիլյանն էր։

«Էլի կային երևանցի տղաներ, ովքեր ինձ ճանաչում էին, բայց ոչ մեկի մտքով չէր անցնում, որ ես տարիքով փոքր եմ։ Բայց երբ արդեն պիտի փաստաթղթեր ներկայացնեի, խոստովանեցի, որ չունեմ անձնագիր։ Ինձ շնորհակալություն հայտնեցին, ասացին` գնա տուն, երբ որ կմեծանաս, կգաս»,- պատմում է Գևորգ Գևորգյանը։

Սակայն տաքարյուն պատանին այդպես էլ չի համակերպվել տուն վերադառնալու մտքի հետ ու ստիպել է հրամանատարներին ընդունել իր` պատերազմ գնալու վճռականությունը։ 16 տարեկանում Գևորգն արդեն փոքրիկ հետախուզական ջոկատի ավագն էր։ Սակայն ավագ ընկերների համար Գևորգը մնում էր երեխա, որի նկատմամբ հայրաբար հոգ էին տանում բոլորը։

«Այդ ծանր օրերին հազվադեպ առաջնագիծ հասնող քաղցրավենիքն իմ ավագ ընկերները չէին ուտում, պահում ու տալիս էին ինձ,- հիշում է Գևորգը,- ես էլ, անկեղծ ասած, չէի հրաժարվում»,- հիշում է նա։

Այսօր Գևորգ Գևորգյանը «Հայկական Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական երիտասարդական կենտրոնի հիմնադիր-ղեկավարն է։ Նրա համոզմամբ` իրական մարտարվեստը ֆիզիկական մարմնակրթությունն ու տեխնիկական հնարավորությունը չէ, այլ նախևառաջ մարտավարական արվեստը, մտքի ճկունությունն ու ազգային տեսակը։

«Հայ ազգն ունեցել է Տիգրան Մեծ, Արտաշես առաջին և շատ ու շատ զորավարներ ու թագավորներ։ Ազգը, որ ծովից ծով հայրենիք է ունեցել, չէր կարող չունենալ մարտարվեստներ։ Բայց իրականում հայ մարտավարական արվեստից ոչինչ չի հասել մեզ»,- ասում է նա։

Գևորգ Գևորգյանը կարևորում է ազգային նոր մարտավարական արվեստի մշակման ու պահմանման կարևորությունը։

 

 

Լրահոս
0