00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոնթե. հրամանատարը պատերազմի ժամանակ չի կարող լինել կուշտ ու սափրված

Բաժանորդագրվել
Մայիսի 9-ը հայ ժողովուրդը նշում է որպես Արցախի հնագույն բերդաքաղաք Շուշիի ազատագրման օր: Նշանակալի այդ գործողությունը հասունացավ նաև շնորհիվ Մոնթե Մելքոնյանի: Բայց նա չկարողացավ մասնակցել Շուշիի ազատագրմանը

Գոհար Սարգսյան, Sputnik

Մոնթեի կնոջ՝ Սեդա Մելքոնյանի խոսքով` Մոնթեն չկարողացավ մասնակցել Շուշիի ազատագրմանը ու շատ հիասթափված էր դրանից: Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, մտավախություն ունենալով, որ կարող է հակահարձակում լինել, Մոնթեին հորդորել էր մնալ Մարտունիում: Հետո միայն Սեդա Մելքոնյանը հնարավորություն էր ունեցել ամուսնու հետ բարձրանալ Շուշի ու մտնել Ղազանչեցոց եկեղեցի, որը թեև իր վրա կրում էր պատերազմի հետքերը, բայց ցնցող տպավորություն էր թողել նրանց վրա:

Аркадий Тер-Тадевосян - Sputnik Արմենիա
Կոմանդոս. Կինս ինձ ռազմական խորհուրդներ էր տալիս
Կոմանդոսն այսօր ժպիտով է հիշում, որ սկզբնական շրջանում ինքն ու Մոնթեն իրար չէին հասկանում, քանի որ մեկը ռուսերեն էր խոսում, մյուսը՝ արևմտահայերեն: Նա հիշում է՝ սկզբում Մոնթեին այնքան էլ լավ չէին ընդունում Մարտունիում, հատկապես տեղի ճակատային հրամանատարները: Մոնթեն միշտ կրկնել է, որ հրամանատարը պատերազմի ժամանակ չի կարող լինել կուշտ ու սափրված, և նա դա անում էր սեփական օրինակով:

Մոնթեի հարազատները հաճախ էին համազգեստ ուղարկում Միացյալ Նահանգներից: Նա ամեն անգամ դրանք տալիս էր զինվորներին: Իսկ ինքը միշտ ծակ ու կարկատված համազգեստով էր: Երբ զինվորներն ասում էին՝ քոնը մաշված է, Մոնթեն պատասխանում էր՝ այս անգամ էլ հագնեմ, հետո կփոխեմ: Բայց նա միշտ մնաց համեստ կեցվածքով: Հաճախ լվանալ, կարկատել էր տալիս իր համազգեստն ու հագնում:

Մոնթեի ղեկավարած ամենափայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի գրավումն էր: Այն բանը, որ խելամիտ մարդը չէր անի, նա անում էր, քանի որ չանել չէր կարող: Մոնթեի հետ կռված ազատամարտիկները հետագայում պատմում էին, որ նա խստապահանջ էր, անզիջում վախկոտների ու կարգազանցների հանդեպ: Միաժամանակ նա շատ հոգատար էր զինվորների նկատմամբ:

© Tigran MetsՄոնթեն զինակից ընկերների հետ
Монте Мелконян с сослуживцами - Sputnik Արմենիա
Մոնթեն զինակից ընկերների հետ

Դեռևս կենդանության օրոք Մոնթե Մելքոնյանն արդեն իսկ հերոս էր:

«Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք Հայոց պատմության վերջին էջը»,- ասել է նա:

Մոնթեն անփոխարինելի դեր է կատարել հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակեպելու և ապա նաև կանոնավոր բանակ ստեղծելու գործում: Նա վստահ էր, որ առանց կռվելու ոչինչ չի ստացվի մարտի դաշտում և թիկունքում: Նույնը սովորեցնում էր նաև իր զինվորներին:

1993 թվականի հունիս 12-ին Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջավ հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու մարտիկներին: Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի նրանց առջև հայտնվեց հակառակորդի զրահամեքենան: Անհավասար մարտում զրահամեքենայից արձակված հրթիռի բեկորից Մոնթեն զոհվեց:

Այժմ ԼՂՀ Մարտունիի շրջկենտրոնը կրում է Արցախի հերոս Մոնթեի անունը` Մոնթեաբերդ, այնտեղ կանգնեցված է նաև նրա հուշարձանը։ Մոնթեի անունով է կոչվել նաև Հայաստանի ՊՆ ռազմական ուսումնարանը:

 

 

Լրահոս
0