ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի-Sputnik. Գագիկ Խաչատրյանը, ի պատասխան լրագրողների այն դիտարկմանը, որ առաջնագծում միայն անապահով խավի զավակներ են, ասաց.
«Իմ երկու որդիներն այս պահին առաջնագծում են, լուրջ ծրագրեր են իրականացնում։ Թե ինչ, չեմ կարող ասել, ցավոք սրտի»,-ասաց Գագիկ Խաչատրյանը։
Պատրա՞ստ է ֆինանասների նախարարը վաճառել ունեցվածքն ու տալ բանակին հարցին Խաչատրյանը պատասխանեց, որ բոլոր պաշտոնյաներն էլ Ղարաբաղի հարցում օժանդակություն են ցույց տալիս։ Նա, սակայն, չասաց, թե ինչ օժանդակություն է ցուցաբերել ինքը։
«Ցավոք սրտի, չեմ կարող ասել, որովհետև դա հրապարակման ենթակա չէ»,-ասաց նա։
Դոլարային միլիոնատերերի, դղյակների ու այլ շքեղությունների մասին ՀՀ Ֆինանսների նախարարն ասաց, որ պետք է վախենալ ոչ թե հայտարարագրված գումարներից, այլ չհայտարարագրված: