00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ նախագահ. մայիսի 9-ը հայ ժողովրդի համար վերաիմաստավորվեց Շուշիի ազատագրմամբ

© Официальный сайт Президента РАПрезидент Армении Серж Саргсян
Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախագահի խոսքով` Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի կյանքի և մահվան հարցն էր, և նա նույն մայիսի 9-ին կրկնեց իր հայրերի ու պապերի սխրանքը՝ բեկելով պատերազմի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։

Նախագահը նշել է, որ հայ ժողովրդի համար Երկրորդ համաշխարհային պատերազմը դարձավ իսկապես Հայրենական մեծ պատերազմ:

«Բազում հայորդիներ կռվեցին իրենց հայրենիքի ազատության և լուսավոր ապագայի համար: Պայքարեցին բոլոր ճակատներում, մարտի դաշտում և թիկունքում»,- նշել է նախագահը:

Նրա խոսքով` այսօր հայ ժողովուրդը հարգանքի և երախտագիտության տուրք է մատուցում իր հերոս նախնիների պայծառ հիշատակին, ովքեր հարյուր հազարներով ընկան չարիքի դեմ պայքարում: Նաև հարգանքի և երախտագիտության տուրք է մատուցում ավաղ արդեն փոքրաթիվ այն վետերաններին, ովքեր այսօր էլ մեր կողքին են:

«Սա ոչ միայն ռազմական հաղթանակի, այլև խաղաղության տոն է: Խորհրդային Միության մյուս ժողովուրդների հետ միասին մենք շատ թանկ գին վճարեցինք այդ հաղթանակի համար` վաստակելով խաղաղություն: Այդ խաղաղությունը մեզ պատմական հնարավորություն տվեց որպես ազգ կրկին ոտքի կանգնելու տնտեսապես, մշակութապես և քաղաքականապես: Եվ մենք գիտենք այդ խաղաղության գինը»,- ասել է ՀՀ նախագահը:

Նախագահի խոսքով` մայիսի 9-ը հայ ժողովրդի համար վերաիմաստավորվեց և վերարժևորվեց 1992 թվականին Շուշիի ազատագրմամբ:

«Արցախի դարավոր մշակութային կենտրոնը, որ ավանդաբար լույս, կրթություն, գիտություն և արվեստ էր սփռել իր շուրջը, վերածվել էր շուրջբոլորը մահ ու ավեր սփռող հրեշավոր կրակակետի: Շուշիի ազատագրումը մեր կյանքի և մահվան հարցն էր, և մենք նույն մայիսի 9-ին կրկնեցինք մեր հայրերի ու պապերի սխրանքը՝ բեկելով պատերազմի ընթացքը»- ընդգծել է նախագահը:

Սարգսյանն ասել է, որ այդ օրվանից 24 տարի անց՝ անցյալ ամիս, արդեն Շուշին ազատագրած ազատամարտիկների զավակները կրկնեցին իրենց հայրերի սխրանքը:

Шуши, церковь Св.Казанчецоц. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Շուշի. Մեկ տարուց կնշվի արծաթե «Հարսանիքը լեռներում»
«Եվ նրանք դա արեցին ոչ թե ֆիդայական ջոկատների, այլ արդեն կայացած կանոնավոր բանակի կազմում: Նրանք ապացուցեցին, որ հայ ժողովրդի յուրաքանչյուր նոր սերունդ պատրաստ է նորովի և ավելի վստահորեն պաշտպանելու իր անվտանգությունը, խաղաղությունը և իրավունքները»,- նշված է ՀՀ նախագահի ուղերձում։

ՀՀ նախագահը մեծ տոնի առթիվ բոլորին մաղթել է խաղաղ երկինք և բարեբեր աշխատանք:

 

 

Լրահոս
0