00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուշի. Մեկ տարուց կնշվի արծաթե «Հարսանիքը լեռներում»

© Sputnik / Arpi BeglaryanШуши, церковь Св.Казанчецоц. Нагорный Карабах
Шуши, церковь Св.Казанчецоц. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոտ մեկ քառորդ դար է անցել Շուշիի գրավումից, մի գործողություն, որը մասնագետներն անվանում են հայկական ռազմական պատմության ամենափայլուն էջերից մեկը։ Այն սկսվեց 1992 թ. մայիսի 8-ին, և արդեն հաջորդ օրը Հայոց հնագույն բերդաքաղաքը լիովին ազատագրված էր

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Շուշիի ազատագրման պլանը` հայտնի «Հարսանիք լեռներում» գործողությունը, գրեթե անթերի էր մշակման և իրականացման առումով։ Այն արմատական բեկում առաջացրեց Արցախյան ազատագրական պատերազմում:

Գործողությունն իրականացվել է 4 ուղղությամբ, այն ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը: Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր Գուրգեն Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռ. Գզողյանը, Զորի Բալայանը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը:

Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈւ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը մշակվել է Ա. Տեր-Թադևոսյանի գլխավորությամբ, ինչին զինվորականները ձեռնամուխ են եղել Խոջալուն ազատագրելուց անմիջապես հետո: Պլանը կազմվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ հետախուզական խմբերի կողմից հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո: Հարձակման ճակատային գիծը շուրջ 25 կմ էր: Հակառակորդը հայկական կողմին գերազանցում էր կենդանի ուժով և սպառազինությամբ:

Аркадий Тер-Тадевосян - Sputnik Արմենիա
Կոմանդոս. Կինս ինձ ռազմական խորհուրդներ էր տալիս
Ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան տրված դադարը հակառակորդին հնարավորություն է ընձեռել հատկացված միջանցքով հեռանալ բերդաքաղաքից:

Կեսօրին մոտ հարձակման են անցել հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը: Ավելի ուշ պարզվել է, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինապահեստները պայթեցնելն էր, դրանով ադրբեջանցիները հույս են ունեցել կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց չի հաջողվել: Երեկոյան հիմնականում ավարտվել է Շուշիի «մաքրման» գործողությունը:

Մայիսի 9-ին հինավուրց հայկական բերդաքաղաքն ազատագրված էր:

© Sputnik / Arpi BeglaryanՇուշի
Шуши, Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Շուշի

Շուշիի ազատագրումը մի քանի կարևոր նշանակության ուներ Արցախյան պատերազմի տարիներին։ Նախ` այն պատմական անհրաժեշտություն էր և կոչված էր վերականգնելու հայկական հողի վրա հայերի ապրելու անկապտելի իրավունքը։ Դրանով նաև ամրապնդվեց Հայոց հաղթական ոգին: Այդ ճակատամարտով Արցախյան շարժումը թևակոխեց որակական նոր փուլ՝ վճռական բեկում մտցվեց պատերազմում, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը դարձավ իրական:

Շուշիի ազատագրումը նաև տնտեսական նշանակություն ուներ. Շուշին այդ օրերին ադրբեջանցիների համար դարձել էր Ստեփանակերտը հրետակոծող կրակակետ: Եվ ցամաքային ու օդային ճանապարհների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ հրթիռակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում կաթվածահար էր եղել տնտեսությունը: Այժմ Շուշիում բնակվում է 4.100 հայ, որոնց մի զգալի մասը փախստականներ են Սումգայիթ և Բաքու քաղաքներից: Քաղաքը պատերազմից զգալիորեն վնասվել է: 2007 թ. հունիսի 11-ին ստեղծվել է քաղաքի նոր հատակագիծը: Նախատեսվում է Շուշին մինչև 2020 թ. վերականգնել որպես Արցախի մշակութային կենտրոն:

 

 

 

 

Լրահոս
0