00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գազի գնի վերանայման արդյունքում կյանքը Հայաստանում կէժանանա 10 դրամով

© Sputnik / Максим Богодвид / Անցնել մեդիապահոցГазопровод
Газопровод - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գազի սակագնի վերանայումը հայաստանցիների կյանքը կէժանացնի 10 դրամով, իսկ Հայաստանի տնտեսության վրա դրա ազդեցությունը գրեթե աննկատ կլինի։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին տնտեսագետները

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Գազի սակագնի վերանայման հարցով ՀԾԿՀ–ն դեռ նիստ չի նշանակել։ Բայց «Գազպրոմ Արմենիան» արդեն իսկ հայտարարել է, որ 1 խմ գազի գինն առաջարկում է էժանացնել 9.3 դրամով` ներկայիս 156 դրամի փոխարեն առաջարկելով 146,7 դրամ:

Մինչ ՀԾԿՀ-ում ուսումնասիրում են գազի սակագնի նվազեցման հայտը, սպառողները հաշվարկներ են անում, թե որքանով սպասվող էժանացումը կթեթևացնի իրենց կյանքը։

Որոշակի հաշվարկներ ու եզրակացություններ են անում նաև տնտեսագետներն ու Հայաստանում ներկայացված միջազգային տնտեսական կառույցները։

Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Էկոնոմիկայի նախարարը տեղյակ չէ` գազի գնի իջեցումից կօգտվի բնակչությունը, թե ոչ
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, կարծիք հայտնեց, որ թեև ՌԴ-ից ավելի ցածր գնով ներկրվող գազն իր ազդեցությունը կունանա և՛ սպառողների, և՛ տնտեսվարողների վրա, «բայց ընդհանուր տնտեսության մեջ այդ ազդեցությունը շատ նկատելի չի լինի»։ Բանն այն է, որ ըստ Լորա Բեյլիի` «ընդհանուր ծախսերի մեջ գազի գինը փոքր մաս է կազմում»։

Իսկ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կարծում է, որ գազի գնի նվազեցումը Հայաստանի տնտեսության վրա «ակնհայտորեն դրական» ազդեցություն կունենա: Իսկ թե որքան` կախված է իջեցման չափից:

«Բնական է, որ գազի սակագնի իջեցումը բերելու է նաև էլետրաէներգիայի սակագնի իջեցման, իսկ էներգակիրների գնի իջեցումը բերելու է ապրանքների ինքնարժեքում այս հատվածի ավելի նվազեցման և մեր ապրանքների մրցունակության ավելի բարձրացման»,- ասաց Մինասյանը:

Սպառողի համար ապրանքների գների նվազման հարցը, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով, «կախված է արտադրողից. կցանկանան իրենց շահու՞յթն ավելացնել, թե՞ ապրանքի գինն իջեցնել»: Տնտեսագետի համոզմամբ` այս հարցում կարող են ի հայտ գալ մենաշնորհների կարգավորման և մրցակցության հետ կապված հարցեր, որոնց շտկման գործում անելիք ունի հատկապես ՏՄՊՊՀ-ն, որը պետք է սեփական հաշվարկներն անի ու համեմատի շուկայում գործող գների հետ` վերահսկելով տնտեսվարողների` գերշահույթ ստանալու ախորժակը։

«Հայաստանում դա ոչ այնքան տնտեսական, որքան արդարության խնդիր է»,- նշեց տնտեսագետը:

Էկոնոմիակայի նախարար Մինասյանը, փարատելով նման մտավախությունները, վստահեցնում է, որ ապրանքների գներն, այնուամենայնիվ, կնվազեն:

«Եթե մենք խոսում ենք ավելի ցածր ինքնարժեքի և շուկայում մրցակցային միջավայրի ձևավորման մասին, ակնհայտ է, որ դա կբերի նաև շուկայում գների որոշակի նվազեցման»,- նկատեց նա:

Ինչ վերաբերում է գազի գնի նվազման արդյունքում Հայաստանում կյանքի էժանանալու հավանականությանը, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ կյանքը լավագույն դեպքում կէժանանա 10 դրամով։

Сурен Йолян - Sputnik Արմենիա
Մեղրին և Ագարակը իրանական գազ կստանան
«Հաշվում ենք մեր սպառած գազի ծավալը, բազմապատկում 10 դրամով ու ասում` մեր կյանքն այսքանով էժանացավ»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ այս տրամաբանությամբ գազի սակագնի էժանացումն առավել զգալի կլինի տարվա ցուրտ ամիսներին կամ նրանց համար, ովքեր ավելի շատ գազ են սպառում, իսկ շարքային սպառողի համար էժանացումը չնչին կլինի:

Հիշեցնենք, որ ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի գինը սահմանին 10 դոլարով էժանացնելու մասին (165 դոլարի փոխարեն` 150 դոլար) ՀՀ և ՌԴ վարչապետները հայտարարեցին ապրիլի 7-ին` Երևանում կայացած հանդիպման ավարտին։

Այս հայտարարությունից շուրջ 1 ամիս անց գազի գինը Հայաստանում դեռ չի փոխվել։

 

 

Լրահոս
0