00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեղրին և Ագարակը իրանական գազ կստանան

© Sputnik / Asatur YesayantsСурен Йолян
Сурен Йолян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանը Հայաստանի Մեղրի և Ագարակ համայնքներում գազի բաշխման ցանց է կառուցում: Շինարարության ավարտից հետո այդ համայնքները իրանական գազ կստանան

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Մեղրիի և Ագարակի բնակիչներն այս տարեվերջից կսկսեն իրանական գազ սպառել: Այս մասին այսօր կառավարությունում հայտարարեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը: Իսկ թե իրանական գազի 1 խորանարդ մետրը որքան կարժենա այդ համայնքի բնակիչների համար, նախարարը չցանկացավ բացահայտել:

«Դեռ շինարարական աշխատանքներ պիտի իրականացնեն, բնակչին հասնեն, այն ժամանակ պարզ կլինի»,- ասաց նախարարը: Լրագրողների հարցադրմանը, թե ինչ կլինի, եթե շինարարության ավարտից հետո պարզվի, որ իրանական գազն ավելի թանկ արժե և տնտեսապես ձեռնտու չէ Հայաստանի համար, նախարարն ասաց`եթե թանկ լինի, բնակիչն ինքը կարող է որոշում կայացնել։

«Մինչև հիմա առանց գազի ի՞նչ են արել: Ինքը որոշում կկայացնի՝ սպառել այդ գազը, օգտագործել, թե ոչ»,- ավելացրեց նախարարը:

Մեղրիում և Ագարակում իրանական գազի բաշխման ցանց կառուցելու հուշագիրը երկու երկրի կառավարությունները ստորագրել էին դեռևս 2011թ.-ի դեկտեմբերի 23-ին: Բայց Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների կիրառման հետևանքով, ծրագիրն անորոշ ժամանակով հետաձգվել էր: 2015թ.-ի հոկտեմբերին իրանական կողմը վերսկսել է ծրագրի ֆինանսավորումը և շինարարական աշխատանքների համար 2 մլն դոլար դրամաշնորհ տրամադրել: Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2016թ.-ին և կտևի 6-7 ամիս:

Высокогорная газокомпрессорная станция Воловец в Закарпатской области - Sputnik Արմենիա
Տնտեսագետ. Հայաստանը կարող է զգալիորեն նվազեցնել գազի սակագինը

Շինարարությունն իրականացնելու է իրանական «Սաներջի» ընկերությունը, որը մասնագիտացած է էլեկտրաէներգիայի, ջրի, նավթի և գազի արդյունաբերական սարքավորումների և ինժեներատեխնիկական ծառայությունների մատուցման ոլորտում:

Ինչ վերաբերում է Հայաստանի մնացած հատվածում սպառվող ռուսական գազի գնին ու դրա նվազեցման շուրջ ՌԴ կառավարության հետ տարվող բանակցություններին, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն այսօր հրաժարվեց դրա վերաբերյալ մանրամասներ հայտնել.

«Բանակցություններն ընթանում են, աշխատանքներ տարվում են, գազի գինն ինչ կլինի, բոլորդ կիմանաք»,- ասաց Յոլյանը:

Sputnik Արմենիայի թղթակցի հարցին՝ քննարկվո՞ւմ է արդյոք Ռուսական գազի դիմաց դոլարի փոխարեն ռուսական ռուբլով վճարելու տարբերակը, Լևոն Յոլյանը չպատասխանեց, հետ կատակեց՝ «յուանով էլ է քննարկվում»:

 

Լրահոս
0