00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալֆրեդ Տեր–Մկրտչյան. Հայ ըմբիշները մեծ հաջողություններ կարող են ունենալ

© SputnikԱլֆրեդ Տեր-Մկրտչյան և Խաչիկ Չախոյան
Ալֆրեդ Տեր-Մկրտչյան և Խաչիկ Չախոյան - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1992թ. Բարսելոնայի Օլիմպիադայում հայ մարզիկները նվաճեցին երեք ոսկե և մեկ արծաթե մեդալ: Հունահռոմեական ոճի ըմբիշ Ալֆրեդ Տեր–Մկրտչյանի համար այդ արծաթե մեդալը ցավոտ հիշողություն է. նա գոտեմարտի ավարտից մեկ վայրկյան առաջ հաղթում էր նորվեգացի Ռյոնինգենին, բայց հավատաց հաղթանակին, բաց թողեց մրցակցի հնարքն ու պարտվեց՝ զրկվելով ոսկե մեդալից

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոն Ալֆրեդ Տեր-Մկրտչյանի հետ Sputnik Արմենիայի մեկնաբան Խաչիկ Չախոյանը զրուցեց մարզիկի կարիերայի և հայ ըմբիշների` նախատեսվող ելույթների մասին։

-Ալֆրեդ, 1992 թվականին Բարսելոնայում դու կարող էիր լինել չորրորդ ոսկե մեդալակիրը միացյալ թիմի կազմում: Ի՞նչ տեղի ունեցավ գոտեմարտի վերջին վայրկյանին: Ի՞նչպես բացատրել այդ ցավալի պարտությունը:

— Նախ` հաշվի առնելով այն, որ 2016 թվականը օլիմպիական տարի է, ես չէի ուզենա, որ մեր մարզիկներից որևէ մեկը նման տպավորություններ ունենար օլիմպիադայում, ինչպիսին ունեցա ես: Բացի այդ` ցավալին այն էր, որ ես միավոր տվեցի մրցակցիս չորեքթաթ վիճակից, այսինքն այն դիրքից, որում ես շատ ուժեղ էի ու միավոր չէի տվել ոչ մեկին այդ տարվա ընթացքում: Իհարկե, սխալն իմն էր: Ես հաղթում էի 1:0 հաշվով ու կարող էի նորից միավոր վաստակել, բայց որոշեցի պահպանել առավելությունս:

-Այդ տարիներին Հայաստանն ուներ բազմաթիվ ըմբիշներ, որոնք հեռացել էին Հայաստանից` երկրի ծանր տնտեսական վիճակի պատճառով: Մխիթար Մանուկյանը ներկայացնում էր Ղազախստանը, Հարություն Ռուբինյանը` Հունաստանը, Արա Աբրահամյանը` Շվեդիան, Մնացական Իսկանդարյանը տեղափոխվեց Ռուսաստան, դու էլ` Գերմանիա:

— Այո, մենք այդ ժամանակ շատ ուժեղ թիմ կարող էին ստեղծել: Բայց տարբեր պատճառներով տղաները հայտնվեցին այլ երկրներում: Ասեմ, որ մենք բոլորս էլ ուղղակի ուզում էինք շարունակել մեր ելույթները, և որտեղ հնարավորություն ստացանք, այնտեղ էլ հանդես եկանք:

-1996 թվականին 52 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն հռչակվեց Արմեն Նազարյանը, իսկ դու այդ ժամանակ արդեն ներկայացնում էիր Գերմանիան:

— Այո, ես ու Արմենը նույն խմբում էինք ընդգրկված: Բայց ես չկարողացա ելույթներս շարունակել, երբ սիրիացի ըմբիշի հետ գոտեմարտում վնասեցի արմունկս:

Арсен Джулфалакян - Sputnik Արմենիա
Ջուլֆալակյան. Երազանքի համար պետք է կռվել
-Ալֆրեդ, շատերը նշում են, որ բրոնզե մեդալն ավելի լավ մրցանակ է համարվում, քան արծաթը: Դու՞ էլ այդ կարծիքին ես:

— Որտեղ կա հաղթել կամ հաղթանակ բառը, ես դրա կողմնակիցն եմ: Փաստացի հաղթում ես, երբ բրոնզ ես վաստակում, իսկ արծաթե մեդալը շնորհվում է պարտությունից հետո: Սա միևնույն ժամանակ մխիթարություն է: Որովհետև մի փոքր ժամանակ անց բոլորն էլ հասկանում են, որ արծաթե մեդալն ավելի բարձր նվաճում է:

-Լոնդոնի օլիմպիական խաղերում մեր հունահռոմեական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը շատ մոտ էին ոսկե մեդալին: Հիմա այս երկու ըմբիշները նորից մեր օլիմպիական հավաքականի կազմում մեդալ վաստակելու իրական հավակնորդ են: Ի՞նչ պետք է արվի, ըստ քեզ, որ մերոնք ոսկե մեդալ կարողանան նվաճել:

— Ժամանակին, երբ ես 15 տարեկան էի, մեր հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի մարզիչ Արամ Սարգսյանը դպրոցականների սպարտակիադա մեկնելուց առաջ մոտեցով ինձ ու ասաց, որ երբեք չկարևորեմ մրցաշարը: Բոլոր մրցումներն էլ նույն են, բոլոր տեղերում էլ քեզ արդեն ծանոթ մրցակիցներ են: Կարևորելով, օրինակ, օլիմպիական մրցաշարը մյուսներից՝ դու ևս մեկ արգելք ես դնում ինքդ քո առջև: Սա հոգեբանություն է: Իսկ հասարակ ու սովորականի նման մոտենալով մրցաշարին` ավելի հեշտ է գոտեմարտելը:

-Շատ կարևոր է զերծ մնալ վնասվածքներից: Նման երևույթը կարող է ջուրը գցել քառամյա աշխատանքը: Դու դա արդեն շատ լավ գիտես:

— Իհարկե, դա շատ կարևոր գործոն է: Բայց նշեմ նաև, որ վնասվածքներն էլ ինչ-որ տեղ կարելի է հաղթահարել ու հաղթանակներ տոնել: Նման հաղթանակներն ավելի մեծ ձեռքբերում են: Ամենաթարմ օրինակը Արսեն Ջուլֆալակյանի կողմից օլիմպիական ուղեգիր վաստակելն էր: Մինչև Ուլան Բատոր մեկնելը Արսենը թաթի վնասվածք էր ստացել, բայց կարողացավ հաղթահարել այդ արգելքն ու մեկնելու է Ռիո: Ընդ որում` յուրաքանչյուր մեծ նվաճում ուղեկցվում է բախտի գործոնով: Մեծ հաղթանակները առանց բախտի ժպտալու չեն կայանում:

- Ալֆրեդ, Ըմբշամարտում դու մեծ հաջողությունների ես հասել: Բայց քո երկու որդիները նախընտրել են ֆուտբոլը: Ո՞րն է պատճառը:

— Իմ երկու որդիներն էլ սկզբից սկսել են զբաղվել ըմբշամարտով, բայց հետո ցանկացան ֆուտբոլ մտնել, ու ես չստիպեցի, որ մնան ըմբշամարտում: Դա իրենց ընտրությունն է: Բացի այդ` ըմբշամարտիկները շատ լավ ֆուտբոլ են խաղում, ու կարծում եմ՝ ճկունությունն ու արագությունն իմ տղաներին պետք կգան նաև ֆուտբոլում: Հանրահայտ «Այաքս» ֆուտբոլային ակումբն իր մանկապատանեկան թիմերի խաղացողներին ստիպում է զբաղվել ձյուդոյով: Ձյուդոն նույնպես ըմբշամարտ է, և ես համոզված եմ, որ կոորդինացիայի, ճկունության, արագ մտածելու ու գործելու առումով ըմբշամարտը կարող է օգնել ֆուտբոլիստներին:

-Ալֆրեդ ի՞նչ սպասելիքներ ունես օլիմպիական խաղերում մեր ըմբիշներից:

— Մենք ունենք օլիմպիական չորս ուղեգիր, և ասեմ, որ յուրաքանչյուրից էլ ակնկալիքներ ունեմ: Մեր հավաքականում շատ լավ ու բարձրակարգ ըմբիշներ են ընդգրկված, և ես ոչ մեկին չեմ ուզում առանձնացնել: Միհրան Հարությունյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Մաքսիմ Մանուկյանը և Արթուր Ալեքսանյանը կարող են հասնել Օլիմպոսի բարձունքին, ու ես ցանկանում եմ այդ հաղթանակը մեր բոլոր ըմբիշներին:

 

 

Լրահոս
0