ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի- Sputnik. Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՊՀ երկրների, Հարավայի Օսիայի և Աբխազիայի վարչապետներին` Հաղթանակի 71-րդ տարեդարձի կապակցությամբ, հաղորդում է ՌԴ կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Այսպես, ռուս վարչապետը շնորհավորել է Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի վարչապետներին:
Մեդվեդևը նաև համոզմունք է հայտնել, որ մարտի դաշտերում կոփված եղբայրությունը և բարեկամությունը կշարունակեն հուսալի հիմք ծառայել երկրների միջև բազմակողմանի համագործակցության համար: Բացի այդ` ռուս վարչապետը խնդրել է իր գործընկերներին իրենց երկրների ՀՄՊ վետերաններին փոխանցել երջանկության և երկարակեցության մաղթանքները, ինչպես նաև նրանց անձնազոհ սխրանքի համար հարգանքի և երախտիքի խոսքեր: