ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Մայիսի 5-ի լույս 6-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Ըստ հաղորդման` ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել։
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը և համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում: