ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Մայիսի 6-ին, 7-ին և 10-ին Հայաստանի շրջանների մեծ մասում, 8-9-ը՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հաղորդում է ԱԻՆ-ը:
Մայիսի 6-7-ը և 10-ին հանրապետության առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Քամին կլինի հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 6-ին, 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում մայիսի 6-ին, 7-ին, 10-ին՝ առավելապես օրվա երկրորդ և գիշերվա առաջին կեսերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վ:
Մայիսի 8-9-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Ուրբաթ ցերեկը մայրաքաղաքում կլինի 22-24, գիշերը` 10-12 աստիճան տաքություն: