00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը բանակցում է ԼՂՀ–ի հետ, երբ իրեն է ձեռնտու

© Sputnik / Asatur Yesyants Памятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
22 տարի առաջ` 1994 թ.–ի մայիսի 5-ին, Բիշքեկում ընդունվեց մի արձանագրություն, որից հետո կնքվեց «Հրադադարի մասին պայմանագիրը», և ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատվեց հրադադար։ Բիշքեկյան փաստաթղթի պատմական ու իրավական կողմի մասին Sputnik Արմենիան զրուցեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik, Նելլի Դանիելյան. ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն, անդրադառնալով ավելի քան 2 տասնամյակ առաջ հաստատված զինադադարի համար հիմք դարձած փաստաթղթին, ասաց, որ բիշքեկյան արձանագրության ընդունումն անսպասելի չէր. դրան նախորդել էր երկար նախապատրաստական գործընթաց։

«Դեռևս 1993թ-ի սեպտեմբերից հենց Բաքուն ուղղակի բանակցությունների մեջ մտավ Ստեփանակերտի հետ, եղան բազմաթիվ հանդիպումներ։ Այդ ժամանակ էր այն հայտնի փաստը, որ Հեյդար Ալիևն իր ստորագրությամբ լիազորեց իրենց խորհրդարանի փոխխոսնակին` բանակցություններ վարել ԼՂՀ ներկայացուցչի հետ, ես ֆիքսում եմ` ԼՂՀ ներկայացուցչի հետ բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու համար»,-ասաց Շավարշ Քոչարյանը։

Ավելի ուշ Մոսկվայում հանդիպեցին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն ու ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մի շարք նմանօրինակ հանդիպումների արդյունքում էլ, ԱԳ փոխնախարարի որակմամբ, «շատ պարարտ հող ստեղծվեց բիշքեկյան արձանագրության ստորագրման համար»։

«Եթե Ադրբեջանն ուզում է որևէ արդյունք տեսնել բանակցություններում, նա ուղղակի բանակցում է Ստեփանակերտի հետ, այլ ոչ թե ձևացնում է, թե այդպիսի սուբյեկտ չկա։ Դա, ինչպես ասում են, լակմուսի թուղթ է. քանի դեռ Ադրբեջանը դիմադրում է Ղարաբաղի` լիարժեք բանակցային կողմ, բանակցային սեղանի շուրջ լինելուն, նշանակում է, որ շարունակում է իր քաղաքականությունը` բանակցային գործընթացը որպես քող օգտագործելու իր դեստրուկտիվ քայլերի համար»,- նշեց Քոչարյանը։

Пресс-конференция сопредседателей МГ ОБСЕ в Ереване - Sputnik Արմենիա
Ռուսաստանցի միջնորդ. Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ
1994 թվականի մայիսի 5-ին Բիշքեկում ընդունված համաձայնագրի տակ իրենց ստորագրությունները դրեցին այդ ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Ռասուլ Գուլիևը, Հայաստանի խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը, ԼՂՀ խորհրդարանի նախագահ, ազգային-ազատագրական շարժման առաջամարտիկ Կարեն Բաբուրյանը։

Արձանագրությամբ կողմերը պարտավորվում էին «ամենայն կերպ օժանդակել Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը զինված հակամարտության դադարեցմանը, որը ոչ միայն անուղղելի վնաս է հասցնում ադրբեջանցի և հայ ժողովուրդներին, այլև էականորեն շոշափում է տարածաշրջանի մյուս երկրների շահերը, լրջորեն բարդացնում միջազգային իրավիճակը»։

Արձանագրությունը ստորագրած կողմերը նաև կոչ էին անում «հակամարտող կողմերին մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը դադարեցնել կրակը՝ հիմնվելով 1994 թվականի փետրվարի 18-ի արձանագրության վրա»։

Արձանագրությամբ որոշվեց կնքել շուտափույթ համաձայնություն, որով կդադարեցվեր զինված հակամարտությունն ու կվերացվեին դրա հետևանքները։

Բիշքեկյան համաձայնագրով նախատեսվում էր ստեղծել ռազմական գործողությունները չվերսկսելու ապահովման մեխանիզմ, դուրս բերել զորքերը գրավված տարածքներից, վերականգնել հաղորդակցման ուղիների գործունեությունը, ապահովել փախստականների անվտանգ վերադարձը։

Բիշքեկյան արձանագրությունն այսօր էլ, Շավարշ Քոչարյանի խոսքով, չի սպառել իր իրավական նշանակությունը, բայց այդ տեսանկյունից փոխարտգործնախարարն առավել կարևորում է ի կատարումն արձանագրության մեջ նշված հրադադարի կոչի` նույն թվականի մայիսի 9-ին ստորագրված Հրադադարի մասին պայմանագիրը։

«Իրավական տեսակետից Կրակի դադարեցման մասին 1994 թ-ի համաձայնագիրը, ինչպես նաև նույն 94թ-ի հաջորդ և 95թ-ի համաձայնագրերը Ադրբեջանի միջազգային պարտավորություններն են»,- ասաց Շավարշ Քոչարյանը` հավելելով, որ դրանց խախտումը նշանակում է միջազգային պարտավորությունների խախտում։

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ. Եթե Ադրբեջանը նոր ագրեսիա սկսի, ԼՂՀ ճանաչման հարցն օրակարգային կդառնա
1994թ-ից ի վեր Ադրբեջանն անընդհատ խախտել է իր իսկ ստանձնած միջազգային այս պարտավորությունները, միջազգային հանրությունն ու միջազգային կառույցներն էլ անընդհատ աչք են փակել այդ խախտումների փաստերի վրա։

Այս տարի ապրիլին Ադրբեջանն իրականացրեց վերջին 22 տարվա ընթացքում ամենալայնամասշտաբ պատերազմական գործողությունները ԼՂՀ-ի դեմ` խախտելով ոչ միայն իր իսկ ստանձնած պարտավորություններն ու մարդու իրավունքների միջազգային նորմերը, այլև հանցանքներ գործելով մարդկության դեմ։

 

 

Լրահոս
0