00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Գասպարյան. Շատ հերոսների անուններ անհետացել են պատմության էջերից

© SputnikАрмен Гаспарян
Армен Гаспарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վերջին տարիներին Հայրենական մեծ պատերազմի պատմությունը կեղծելու միտում է նկատվում, սակայն Բելառուսում և Հայաստանում նման բան չի արվում, այնտեղ պարբերաբար հիմնարար գիտական աշխատություններ են հրատարակվում, հայտնում է հրապարակախոսը

Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 71-րդ տարեդարձի տոնակատարության նախօրեին Sputnik-ը զրուցեց գրող, հրապարակախոս, Ռուսաստանի ռազմապատմական միության կենտրոնական խորհրդի անդամ Արմեն Գասպարյանի հետ։

- Նախ` ի՞նչ նպատակով ստեղծվեց Ռուսաստանի ռազմապատմական միությունը, ինչո՞վ է զբաղվում միության Կենտրոնական խորհուրդը։

— Ռուսաստանի ռազմապատմական միությունը Ռուսական կայսերական ռազմապատմական միության հետնորդն է։ Կայսերական միությունը գործում էր XX դարի սկզբին։ 1914 թվականին միության բոլոր անդամները պատերազմ գնացին, և այն փակվեց։ ՌՌՊՄ-ն գործունեության մի շարք ուղղվածություններ ունի, դրանցից ամենակարևորը լուսավորչական գործունեությունն է, որով և ես զբաղվում եմ, դա ռադիո և հեռուսատածրագրերն են, հանդիպումներն ընթերցողների հետ։

- Ռազմական պատմության դասերն ամե՞ն տեղ են վատ սերտում։

— Չեմ համաձայնի այդ կարծիքի հետ։ Բելառուսն ու Հայաստանն այն օրինակներն են, որոնց պետք է հետևել։ Այնտեղ հանդուգն փորձեր չեն արվել, տարօրինակ խոսնակներին հասարակական գիտակցության դոգմա չեն դարձրել։ Այնտեղ բացառվում է հանրային հարթակներում այնպիսի մարդկանց գտնվելը, ինչպես, օրինակ, Իգոր Չուբայսը, ով կասի, թե Լենինգրադի շրջափակում չի եղել։ Նրան պարզապես ոչ ոք եթեր չի հրավիրի, նա հասարակության կողմից մերժված կլինի։ Բացի այդ` այնտեղ պարբերաբար հիմնարար գիտական աշխատություններ են հրատարակվում։ Նման գիտական աշխատություններ ունենք նաև մենք, սակյան քիչ քանակությամբ։ Հայաստանից ես հաստափոր մի գիրք եմ բերել` «Հայ ժողովրդի ներդրումը Հայրենական մեծ պատերազմում» վերնագրով, որտեղ նշված են կռված բոլոր զինվորների անունները, որ պահպանվել են արխիվներում։ Մենք որոնողական ջոկատներ ու հիշատակի տարածաշրջանային գրքեր ունեինք, սակայն դաշնային մակարդակով նման աշխատանքներ չեն տարվում։

- Ո՞րն է Հայաստանի և Բելառուսի պատմական հիշողության գաղտնիքը։

— Յուրաքանչյուր չորրորդ բելառուսը զոհվել է պատերազմում, երկրում մանկական մահվան ճամբարներ կային, այնտեղ պատմությունը պարզապես չի կարող վերանայվել։ Ամեն տարի անցկացվում են տասնյակ գիտաժողովներ և միջոցառումներ` նվիրված Հայրենական մեծ պատերազմի զոհերին։

- Ինչո՞ւ է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մինչ օրս փակի տակ պահում մի շարք փաստաթղթեր ՀՄՊ-ի պատմության մասին։ Գուցե մտավախություն կա, որ կարող են ի հայտ գալ պատմության վերաբերյալ ռուսական կայացած տեսակետի համար տհաճ փաստեր։

Ծաղիկներ` Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին - Sputnik Արմենիա
Ծաղիկներ` Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին
- ԽՍՀՄ-ում գրվեց չափազանց մաքրված պատմություն Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ։ Այն խնդիրների ճնշող մեծամասնությունը, որոնց հետ բախվեց մեր հասարակությունը 90-ականներին, կապված է ՀՄՊ քաղաքականացման հետ, և դրա համար մենք պետք է շնորհակալություն հայտնենք խորհրդային քարոզչությանը։ Հիշո՞ւմ եք այս ձևակերպումը. «ոչ զգալի թվով մերժվածներ, հարբեցողներ և հանցագործներ»։ Այսպես էին անվանում թշնամուն աջակցող անձանց: 90-ականներին բացվում են արխիվներն, ու պարզվում է, որ նրանք միլիոնից ավելի էին։ Արխիվները երկար ժամանակ չէին ցանկանում գաղտնազերծել, քանի որ հասկանում էին, որ պատերազմն ամենևին էլ այնպիսին չի եղել, ինչպիսին ծրագրել էին հենց սկզբից: Պատրաստվում էին քիչ զոհեր տալով` կռվել հակառակորդի տարածքում, սակայն միանգամայն այլ բան ստացվեց։

Վերջապես հայտնվեց ոչնչացման քաղաքականությանը մասնակցելու գործոնը։ Մեզ մոտ միշտ կարծում էին, որ սպանում և գնդակահարում էին միայն գերմանացիները։ Հետո պարզվեց, որ պատժիչ գործողությունների զգալի մասն իրականացնում էին մեր համերկրացիները` ուկրաինացիները, լատիշները, էստոնացիներն ու ռուսները։ Ամենավառ օրինակներից մեկը Խատինն է։ Մենք սովոր ենք կարծել, թե այդ ողբերգությունը միայն գերմանացիների ձեռքի գործն է։ Եվ քչերը գիտեն, որ Ուկրաինայի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Շչերբիցկին խնդրել էր, որպեսզի դահիճների կողմում ուկրաինացի ժողովրդի մասնակցության փաստը չբարձրաձայնվի…

Երբ արխիվները գաղտնազերծվեցին, պատմաբանների հին սերունդը չէր կարող պատասխանել մարդկանց մոտ առաջացած հարցերին, քանի որ նրանք դաստիարակվել էին ԽՄԿԿ գաղափարախոսությամբ։ 90-ականներին առաջին արձագանքը շոկն էր, մերժումն ու չհասկանալը։

Այսօր արդեն ձևավորվել է պատմաբանների մի խումբ, որոնց ուսումնասիրություններին կարելի է հավատալ, դրանք այդ գաղափարախոսության ներքո չեն գրվել։ Դա Ալեքսանդր Դյուկովն է, Վլադիմիր Սիմենդեյը, Ալեքսեյ Իսաևը, Դմիտրի Շեինը, Վալերի Զամուլինը։ Վերջին 11 տարիների ընթացքում 20 գիտնականների ջանքերն արդյունք տվեցին, սակայն` դեռ համեստ արդյունքներ։ Դժվար է դիմակայել պատմության զանգվածային կեղծմանը։

- Նշեք զեղծարարության ամենաաղաղակող օրինակները։

— Հերբերտ Ցուկուրս` Լատվիայի ազգային հերոս։ Նա Ռիգայի գետտոյի դահիճներից մեկն էր, ով ասում էր, որ ցանկանում է հրեական արյունով «հագեցնել ծարավը»։ Արդյունքում նրան վերացրեց Մոսսադը։

Լիտվան իր «հերոսներն» ունի` «Լիտվայի ակտիվիստների ճակատը», որը 1941 թվականի հունիսի վերջին հրեական ջարդեր իրականացրեց։ Էստոնիայում հերոսացնում են էստոնական ՍՍ դիվիզիաների երկու զիվորի։

- Ո՞վ է կանգնած այս մարդկանց հերոսացման ու նրանց դրական կերպարի ստեղծման ետևում։

— Տեղի քաղաքական վերնախավը։ Ոչ մի պետություն առանց գաղափարախոսության գոյություն ունենալ չի կարող։ Ժամանակակից առաջնորդները հենարան են փնտրում պետության ամրակայման համար` հայտարարելով, որ իրենք «դաժան ռուսական օկուպացիայի» զոհ են, իսկ դա նշանակում է, որ այդ ռեժիմի դեմ պայքարողները ավտոմատ կերպով հերոսներ են դառնում։ Այն, որ այդ հերոսները ռազմական հանցագործներ են, որևէ մեկին չի մտահոգում։ Վերջերս Լատվիա այցի ժամանակ ես Ցուկուրսին նվիրված մի ծրար գնեցի, որի վրա նրա նկարով դրոշմանիշ էր փակցված և վրան գրված. «Լատվիացի, երբ քեզ համար վատ շրջան լինի, մտածիր այն մասին, որ Ցուկուրսի համար ավելի վատ էր»։

- Որքա՞ն ժամանակ է պետք պատմական գիտակցությունը փոխելու համար։ Չէ՞ որ դեռ ողջ են ականատեսները, ովքեր գիտեն, թե իրականում իրենցից ինչ են ներկայացնում այդ կազմակերպությունները։

— Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, 10 տարին բավական է, որպեսզի արմատապես փոխվի պատմական հիշողությունը։ Հին սերունդը, ականատեսները, ում մասին դուք խոսում եք, հետին պլանում են։ Նրանց խոսք չեն տալիս, ինչպես դա տեղի է ունենում Լատվիայում և Ուկրաինայում։ Իսկ քարոզիչներին ԶԼՄ-ներին մոտ գտնվելու հասանելիություն են տալիս` քաղաքական աջակցություն, գիտաժողովներին մասնակցելու իրավունք։ Այսպես էլ նրանք ձևավորում են հասարակության զարգացման ուղղությունը։

Великая Отечественная война 1941-1945 годов - Sputnik Արմենիա
Պատերազմի դասերը. բելառուսական ճակատը Երևանում
- Եթե գիտակցությունը հնարավոր է փոխել 10 տարվա ընթացքում, հնարավո՞ր է արդյոք մի երկրում, որը հաղթել է ֆաշիզմին, նոր վերնախավի իշխանության գալու պայմաններում հասարակությանը թեքել դեպի ծայրահեղ աջակողմյան գաղափարախոսությունը։

— 90-ականներին մենք նման բանի միջով արդեն անցել ենք։ Ծայրահեղ աջակողմյան տրամադրություններն ազգային ստորացման բնական պատասխան են։ Հիտլերն իշխանության գլուխ եկավ որպես գերմանական հասարակության պատասխանն ամոթալի Վերսալին։

Այժմ Գերմանիայում ծայրահեղ աջակողմյան տրամադրություններ են կրկին հասունանում, և դա տրամաբանական է։ Երբ փողոցները լցվեցին անհասկանալի մարդկանցով, ովքեր չեն ցանկանում ինտեգրվել, աշխատել, սովորել, այլ ցանկանում են ընդամենը նպաստներ ստանալ, գերմանացիներն ասում են. մենք առանց այդ էլ կերակրում ենք հույն, իտալացի և պորտուգալացի ձրիակերներին, որքա՞ն կարելի է։ Գերմանիայի ներկայիս իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի աջակողմյան պահպանողականների, ՊԵԳԻԴԱ-ի փոխարեն արմատական ուժեր գան։ Նայեք, Բեռլինի վերջին ցույցերի տեսագրությունները։ Պատկերացրեք դրանք սև-սպիտակ գույնով, և դուք կհասկանաք, թե ինչ է տեղի ունեցել անցյալ դարի 30-ականներին։ Երբ ամբոխը սկսեց երգել Deutschland über alles, ինձ դա հիշեցրեց Նյուրնբերգի կուսակցական համագումարի ցույցը։ Բայց չէ՞ որ դեռ մի քանի տարի առաջ իրավիճակը հանգիստ էր։

- Որոշ տեղերում հաղթանակը տոնում են մայիսի 8-ին, որոշ տեղերում` մայիսի 9-ին։ Որոշ երկրներում տոնը անվանում են Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակ, մյուսներում` Հայրենական մեծ պատերազմի։ Իսկ Ձեր կարծիքով ո՞րն է ճիշտ։

— Այն պահին, երբ Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի մասին ակտի ընդունման մասնակիցներն իրենց ստորագրությունները դրեցին, հերոս-քաղաք Մոսկվայում արդեն մայիսի 9-ն էր։ Դա պարզապես ժամային գոտիների տարբերության պարզունակ հարց է։

Մայիսի 9-ը միշտ մեծ շուքով են տոնել, դա համաժողովրդական տոն է։ Այդ օրվա համար մենք 27 մլն մարդկային կյանք զոհաբերեցինք։ Հաղթանակը ռուս ժողովրդին և Ռուսաստանում բնակվող ազգերին միավորող առանցքն է։ Այն, որ Հաղթանակի օրը տոնում են ինչպես մեծահասակները, այնպես էլ երիտասարդները, ճիշտ է։ Ավելի սարսափելի կլինի, եթե մենք դադարենք այն տոնել. մոռանալու կոչեր մեզ անում էին 1990-ականներին և 2000-ականների սկզբին, ասում էին` ինչո՞ւ եք շքերթներ անցկացնում։ Դրանով դուք սպառնում եք համաշխարհային անվտանգությանը։

Հաղթանակի օրը մեր մեծ ավանդույթն է` անկախ նրանից` դա դուր է գալիս որևէ մեկին, թե ոչ։ Եթե Բալթյան երկրները դեմ են, դա իրենց խնդիրն է։

- Ի՞նչ է հարկավոր, որպեսզի երիտասարդությունն ավելի շատ հաղորդակից դառնա պատմությանը։

— Անհրաժեշտ է լուսավորչական աշխատանք տանել։ ԽՍՀՄ-ում բացի պատմության ուսումնասիրությունից` գոյություն ուներ մեծ գաղափարական ճակատ. Կենտրոնական հեռուստատեսությամբ փաստավավերագրական ֆիլմեր էին ցուցադրվում, պատմական գրականությունը տպագրվում էր 100 000 տպաքանակով։ Այժմ պատմության մասին գրքերի առավելագույն տպաքանակը 4000 է։

- Ինչպե՞ս եք գնահատում Ստալինի դերը Հայրենական մեծ պատերազմում։ Հնարավո՞ր է արդյոք այսօր անաչառ և անկողմնակալ մոտեցում։

— Նա բարդ կերպար է, այն չի տեղավորվում «արդյունավետ կառավարիչ» կամ «բռնապետ» որակումների մեջ։

Այո, 30-ականներին զանգվածային հետապնդումներ էին, անհեռատեսություն կլինի դա ժխտել։ Եղել է նաև Հաղթանակ Ստալինի` բարձրագույն հրամանատարի հետ։ Խորհուրդ եմ տալիս բոլորին ծանոթանալ առաջնորդի կաբինետ այցելողների մատյանին։ Դուք կհասկանաք, թե ինչ ռեժիմով է նա աշխատել, պատերազմի տարիներին նա 3-4 ժամ էր քնում։

Ստալինն իր դարաշրջանի արդյունքն է։ Նա դասական հին բոլշևիկ է` իր դրական և բացասական կողմերով։ Ինչպես Լենինն էր անկեղծ կարծում` բարոյական է այն ամենն, ինչ արվում է հօգուտ հեղափոխության, այդպես էլ Ստալինն էր կիսում նրա հայացքները։ Իոսիֆ Վիսարիոնովիչն անկիրթ մարդ էր, նա ինքն էր իրեն կերտել։

«Ոչ մի քայլ հետ» № 227 հրամանը, որով մեղադրում են Ստալինին, գոյություն ուներ նաև ժամանակավոր կառավարության ժամանակ։ Որևէ մեկը հիշո՞ւմ է այդ մասին։ 1917 թվականի մայիսին սկսվեց պաշտպանական ջոկատների ստեղծումը։ Նույն հրամանը` «Ոչ մի քայլ հետ», տվեց նաև Հիտլերը, սակայն այդ հրամանը նրան չօգնեց, քանի որ այն ուշ ընդունվեց` 1944 թվականի նոյեմբերին։ Գեբելսն իր հուշատետրերում № 227 հրամանին մեծ դեր է հատկացնում, իսկ նա բավական խելացի թշնամի էր։ Եթե այդ հրամանը չլիներ, ճակատը կփլուզվեր։

Պատերազմում հնարավոր էր հաղթել միայն ամբողջ ուժերի կենտրոնացման պարագայում, իսկ բանակը նահանջում էր։ Գիտե՞ք արդյոք, որ Սմերշը մարդկանց գնդակահարելու իրավունք չուներ։ Շատ զինվորներ, ովքեր ձերբակալվել էին հակահետախուզության կողմից, անցել են հատուկ հանձնաժողովով և վերադարձել ճակատ։ № 227 հրամանը ցանկացած լիբերալ մարդու համար մեծ ցավ է։ Սակայն այլ կերպ հնարավոր չէր լինի ուշքի բերել Բանվորագյուղացիական կարմիր բանակը։

- Մնացե՞լ են արդյոք սպիտակ էջեր պատերազմի պատմության մեջ։ Ո՞ր կողմերն են քիչ ուսումնասիրվել։

— Սմերշի գործունեության հետ կապված արխիվների 90%-ը գաղտնազերծված չէ։ Սակայն դա հակահետախուզությունն էր, ամբողջ աշխարհում նրանց գործունեությունը գաղտնի է։ Ընդհանուր առմամբ պատերազմի պատմությունը լավ է ուսումնասիրված, 71 տարվա ընթացքում փաստաթղթերի մի մեծ զանգված է շրջանառության մեջ դրվել։ ՌԴ ՊՆ կենտրոնական արխիվում հազարավոր փաստաթղթեր են պահպանվում։ Մնացել են թեմաներ, որոնք լավ չեն լուսաբանվել հասարակական գիտակցության մեջ, սակայն դա այլ պատմություն է։

- Ի՞նչ թեմաներ են դրանք։

— Մենք քիչ գիտենք այն մասին, թե ինչի համար էին կռիվներ մղում խորհրդային մարդիկ։ Մենք մոռանում ենք, որ դա ոչնչացման կռիվ էր։ Ես և դուք այսօր չէինք լինի, եթե չլիներ մեր նախնիների սխրագործությունը, և սրանք պարզապես խոսքեր չեն։

Մեկ այլ հետաքրքիր կողմ` ինչպես էր աշխատում ՀՄՊ տարիներին խորհրդային քարոզչությունը։ Քչերը գիտեն Սովինֆորմբյուրոյի աշխատանքի մասին։ Նրա առաջին ղեկավար Շչերբակովի անունը գաղտնի կերպով անհետացավ պատմությունից, և դա պարզապես սոսկալի է։

Պետք է ավելի շատ խոսել լրագրողների մասին, ովքեր իրենց հսկա ներդրումն ունեն Հաղթանակի գործում։ Ես խորհուրդ եմ տալիս ուսումնասիրել պարտիզանների աշխատանքը թիկունքում։ Նրանք գաղտնի կերպով տպագրում և տեղեկատվական թերթիկներ էին տարածում. դրանք պատմության վառ էջերից են։ Որևէ մեկը կարո՞ղ է պատմել, թե ինչպես էր աշխատում ՀՄՊ տարիներին խորհրդային արդյունաբերությունը։ Կամ ինչ վիճակում էր հասարակությունը թիկունքում։ Ինչով էին այդ մարդիկ ապրում։ Եվ որտեղ էր Լենինի մարմինը պատերազմի տարիներին։ 1941 թվականի նոյեմբերի 7-ի շքերթի ժամանակ Ստալինը կանգնած էր ամբիոնի մոտ, իսկ դամբարանը դատարկ էր։ Լենինին տարել էին Մոսկվայից։

Բոլորը քննարկում են Լենինգրադի շրջափակումը. արժե՞ր արդյոք հանձնվել, թե՞ ոչ։ Իսկ ինչպե՞ս էր աշխատում ռադիոն քաղաքում շրջափակման ժամանակ։ Ո՞վ է հիշում ռադիոլրագրող, ռազմաճակատային թղթակից Լազար Մոգրաչյովի անունը, ում շնորհիվ մարդիկ լիցքավորվում էին էներգիայով պայքարի համար։ Նա տեղացի Լևիտանն էր։ Ասում են` պետք չէ ասել, փաստաթղթեր չկան։ Դրանք բազմաթիվ են` կարող եք մինչև թոշակի անցնելը կարդալ, և նույնիսկ ձեր թոռները կարող են կարդալ:

Ղրիմը վերադարձնելուց հետո Ռուսաստանում ազգային-հայրենասիրական թեմայի նկատմամբ հետաքրքրությունն ավելի մեծացավ։ Մարդիկ ավելի շատ պատմական գրքեր սկսեցին գնել։ Սա նշանակում է, որ վաղ թե ուշ մենք Մոգրաչյովի մասին էլ «կպատմենք» բոլորին։ Այդպես կհաղթենք։

 

 

Լրահոս
0