00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ 44-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

© wikimediaКапитолий Западной Вирджинии
Капитолий Западной Вирджинии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Արևմտյան Վիրջինիան դարձավ ԱՄՆ 44-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանության փաստը, հայտնում է Ամերիկայի Հայ ազգային կոնգրեսը` հղում անելով Արևմտյան Վիրջինիայի նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինի ներկայացրած հռչակագրին։

Արևմտյան Վիրջինիայի նահանգապետի հռչակագրում հիշատակվում է 1915-1923 թվականներին մեկուկես միլիոն հայերի և մեկ միլիոն հույների և ասորիների սպանությունը, ինչպես նաև քրիստոնյաների, եզդիների և այլ փոքրամասնությունների շարունակվող ոչնչացումը։

«Ճանաչելով և մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը, ինչպես նաև բոլոր անցյալի և ներկայի ցեղասպանությունները` մենք պահպանում ենք պատմական հիշատակը, երաշխավորում, որ նման դաժանությունները չեն կրկնվելու, և զգոն են քմնում ատելության, հալածանքի և բռնության նկատմամբ», — գրված է հաղորդագրության մեջ:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ Համբարձում Կասպարյանը, Նենսի և Էմի Թոլիվերները մեծ աշխատանք են տարել հռչակագրի ընդունման գործընթացում:

Флаг США - Sputnik Արմենիա
ԱՄՆ Հավայի նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը
Հայ ազգային կոնգրեսի Արևելյան տարածաշրջանի հարցերով զբաղվող նախագահ Սթիվեն Մեսրոպյանն իր հերթին ողջունեց այն փաստը, որ Լեռնային նահանգը պաշտոնապես հավերժացրեց Հայոց ցեղասպանության հիշատակը։

«Այսպիսով` Արևմտյան Վիրջինիան դարձավ 44-րդ նահանգը, որն արեց դա։ Սա հզոր ազդանշան է միջազգային հանրությանն ու Օբամայի աշխատակազմին` մենք չենք կարող կուլ գնալ Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական քարոզարշավին», — ասաց նա։

XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ սպանվեց։ Թուրքիան ավանդաբար մերժում է հայերի մեղադրանքները ցեղասպանության իրագործման հարցում և այս հարցի վերաբերյալ քննադատությունն արևմուտքի կողմից բավական ցավագին է ընդունում։

Առաջինը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը 1965 թվականին ճանաչեց Ուրուգվայը, որի օրինակին հետևեցին Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։

ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

 

 

 

Լրահոս
0