ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Լույք ազգանունով եռյակ քույրերը կմասնակցեն Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք Օլիմպիադային, նման բան առաջին անգամ կլինի Օլիմպիադայի պատմության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Էստոնիայի ազգային հեռուստատեսության պորտալին։
Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում քույրերը կմասնակցեն վազքի մարաթոնին։ Եռյակն աշխարհում առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին։
«Երեք աղջիկներն էլ կատարել են մարաթոնի մասնակցության նորմատիվները։ Եռյակ քույրեր Լիյնա, Լիլի և Լեյլա Լույքերն արդեն սիրվել են էստոնացի երկրպագուների կողմից և Ռիոյում կարող են Էստոնիայի թիմի իսկական թալիսմանը դառնալ», — ասվում է հաղորդագրության մեջ։
Գլխավոր մրցումներին մարզիկները կնախապատրաստվեն մի քանի փուլով. առաջին փուլը կանցկացվի Էստոնիայում, ինչից հետո նրանք կմասնակցեն Պեկինի մարաթոնին, և վերջնական հավաքը կլինի Իտալիայի սարերում։ Կանանց մարաթոնը կանցկացվի օգոստոսի 14-ին Ռիո դե Ժանեյրոյում Օլիմպիադայի ժամանակ։