00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական մամուլ. երեք քայլ դեպի «մասնակի» հաղթանակ

© Sputnik / Asatur YesayantsВо время пресс-конференции Эдуард Шармазанов поздравил представительниц СМИ с 8-м марта, подарив им цветы
Во время пресс-конференции Эдуард Шармазанов поздравил представительниц СМИ с 8-м марта, подарив им цветы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում Վրաստանից հետո ազատ ԶԼՄ–ների վարկանիշում երկրորդ տեղն է զբաղեցրել` առաջ անցնելով Թուրքիայից և Ադրբեջանից

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Freedom House-ի զեկույցի համաձայն` Հայաստանը ազատ ԶԼՄ-ների միջազգային վարկանիշում 63 միավորի է արժանացել` զբաղեցնելով 139-րդ տեղն աշխարհի 199 երկրի շարքում։ Այնուամենայնիվ, այն չկարողացավ դառնալ «մասնակի ազատ» ԶԼՄ-ներով երկիր, ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողներին։

«Հայաստանին չբավարարեց ընդամենը 3 միավոր, որպեսզի մասնակի ազատ ԶԼՄ-ներ ունեցող երկրների շարք անցներ։ Իմ կարծիքով` դրան խանգարեցին հունիսի 23-ի (Electric Yerevan ակցիան` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման) և անցյալ տարվա դեկտեմբերի 6-ի (Սահմանադրության հանրաքվե) դեպքերը», — ասաց Մելիքյանը։

Հունիսի 23-ի դեպքերի և դեկտեմբերի 6-ի ընտրությունների ժամանակ արձանագրվել էին լրագրողների իրավունքների խախտումներ և նրանց նկատմամբ կիրառված բռնության դեպքեր։

Նա նաև նշեց, որ «Հայաստանն առցանց ԶԼՄ-ների ոլորտում թեև քիչ պրոֆեսիոնալ է, և առցանց պարբերականների քանակը գերազանցում է պրոֆեսիոնալ լրագրողների քանակին», այնուամենայնիվ, ավելի ազատ է, քան այն երկրները, որոնք նրանից առաջ են վարկանիշում։

Նույն Վրաստանի հետ համեմատ` Հայաստանում առցանց ԶԼՄ-ներն ավելի զարգացած են։ Մյուս կողմից` նրանց մոտ ակտիվ և պրոֆեսիոնալ է աշխատում հեռուստատեսությունը։

«Հայաստանում ամենամեծ լսարանը հեռուստատեսությունն ունի։ Մեզ մոտ շատ են այն մարդիկ, հատկապես սահմանամերձ գյուղերում, ովքեր չեն կարող իրենց թույլ տալ նույնիսկ կաբելային հեռուստատեսություն ունենալ, էլ չեմ խոսում համակարգչի կամ ինտերնետի մասին։ Սրանով է պայմանավորված, որ լսարանն ընտրում է հեռուստատեսությունը», — հայտնեց փորձագետը։

Մելիքյանի խոսքով` երկրում առկա տնտեսական ծանր վիճակը ազդում է ինչպես մամուլի, այնպես էլ նրա արտադրանքի վրա։ Սկսած 90-ականներից` բարդ տնտեսական իրավիճակը «հայկական ԶԼՄ-ների համար խրոնիկ հիվանդության» պես մի բան է դարձել։ Մյուս կողմից` ԶԼՄ-ների գործունեության վրա բացասական են ազդում նաև քաղաքական ուժերը։

«Անկախ նրանից, որ հայկական մամուլի մեջ կարելի է հանդիպել ազատության տարբեր աստիճան ունեցող ԶԼՄ-ներ, այնուամենայնիվ, գրեթե բոլորը բաժանված են որոշակի քաղաքական ուժերի միջև», — նշեց Մելիքյանը։

Владимир Гаспарян - Sputnik Արմենիա
Ոստիկանապետը մեղադրել է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին «դեղին և հին» լինելու մեջ

Լրագրության նոր միտումները` կոնվերգենցիայի ճանապարհով ավանդական խմբագրություններից անցումը համացանցային տիրույթի, իր հերթին, որոշակի պրոֆեսիոնալ կադրեր է պահանջում ԶԼՄ-ների զարգացման համար։

Այս կապակցությամբ փորձագետը կարևորեց լրագրողների վերապատրաստման և որակավորման բարձրացման գործընթացը, սակայն խնդիրը ֆինանսների բացակայությունն է։
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի դիտարկմամբ`համացանցի ազատության տեսանկյունից Հայաստանը համարվում է ազատ երկիր, մինչդեռ հեռուստաընկերությունների դեպքում քննադատություն կա։

«Երբ ցանցն առաջացավ, այն ազատության կղզյակ էր, բայց հիմա դա վտանգված է, քանի որ շատ պետություններ սահմանափակումներ մտցնելու ուղիներ են փնտրում։ Այն երկրները, որոնք բնութագրվում են որպես ժողովրդավար, գնալով ավելի են ուժեղացնում պետության ազդեցությունը ինտերնետի վրա»,-ասաց նա։

Մարտիրոսյանն ասաց նաև, որ Հայաստանի ԵՏՄ գործընկեր-պետությունները խիստ վերահսկելի են դարձնում համացանցը։ Ըստ բանախոսի` Հայաստանը պետք է այդ հոսանքի մեջ չընկնի։

 

 

Լրահոս
0