ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ում առաջին անգամ կհեռարձակվի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ հատվածը: Հեռարձակման պայմանագիրը ստորագրվել է «Լոգո» կաբելային հեռուստաընկերության հետ:
Ստոկհոլմն արդեն երրորդ անգամ է հյուրընկալելու «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 43 երկիր:
«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակությունն արդեն Ստոկհոլմում է։
«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին: Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում` 7-րդ համարի ներքո: