00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:10
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
11:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշոտյան. Հայաստանն իր հույսը դրել է բացառապես և նախևառաջ իր ուժերի վրա

© Sputnik / Asatur YesayantsАрмен Ашотян
Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանն իր ռազմաքաղաքական զարգացման հարցում հույսը միայն սեփական ուժերի վրա է դնում և դրա վկայությունն է քառօրյա պատերազմը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Քառօրյա պատերազմը ակտիվացրել է Հայաստանի բանակցային գործընթացները, ինչի վկայությունն է այն, որ այդ պատերազմը բազմաթիվ միֆեր կոտրեց։

«Կոտրվեց այն միֆը, որ Ադրբեջանն ունի ռազմատեխնիկական ջախջախիչ առավելություն, կոտրվեց այն միֆը, որ նոր սերունդը պատրաստ չէ հաղթանակի, կոտրվեց այն միֆը, որ նախորդ պատերազմը Հայաստանը հաղթել է արտաքին ուժերի աջակցման շնորհիվ, կոտրվեց այն միֆը, որ մեր հասարակությունը պառակտված է, և առաջին ցնցման դեպքում փլուզվելու է պետությունը»,- ասաց Աշոտյանը։

Նա վստահեցրեց, որ մենք մեր ակնկալիքները ՌԴ-ից, ՀԱՊԿ-ից դեռ չենք սպառել: Իսկ հակառուսական ալիք ՀՀ-ում բարձրացնելու ցանկությունը, ըստ նրա, անկեղծ չէ։

«Այդ ալիքից օգտվելու ցանկությունն անկեղծ չէ: 8 տարի անընդմեջ մեզ խոստացվել է, որ ցեղասպանություն բառը հնչելու է ԱՄՆ նախագահի շուրթերից, գոնե մի պիկետ հիշո՞ւմ եք: Կրկնակի ստանդարտները վնաս են, գեոպոլիտիկ ճաշակի ժամանակը չէ այսօր: Իսկ աշխարհաքաղաքականությունը շոր չէ, որ պետք ըստ մոդայի գնես»,- ասաց նա։

Աշոտյանը նշեց, որ ՀԱՊԿ-ի անդամ դառնալով, Հայաստանը մեծ հույսեր չէր կապում այդ ռազմական միության մեջ ընդգրկված անդամ-երկրների հետ։

Резиденция президента Армении - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը նշեց բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ երեք կարևոր քայլ

«Ո՞րն է անվտանգության այն անձրևանոցը, որի տակ մենք պետք է լինենք: Եթե ՀԱՊԿ չէ, ապա ի՞նչ, ՆԱՏՕ՞: ՆԱՏՕ-ի դռները փակ են անգամ այնտեղ 20 տարի մտնելու ցանկություն ունեցող Վրաստանի և Ուկրաինայի համար, ո՞վ է իրենց սպասում ՆԱՏՕ-ում: Իրենց չեն սպասում ՆԱՏՕ-ում, ԵՄ-ում: Ինչո՞ւ ենք կտրվում իրական կյանքից: Արևմուտքը ՀՀ-ի համար այլընտրանքային անվտանգության առաջարկ չի արել: 25 տարի մենք անկախ պետություն ենք, իսկ ՀԱՊԿ-ն արել է: Մնացածը չեն արել՝ ֆիքսե՛ք սա: ՀՀ-ում առաջին, երկրորդ, երրորդ նախագահների օրոք չի եղել իշխանություն, որը հարցականի տակ դնի ՌԴ-ի դաշնության հետ ռազմավարական գործընկերության անհրաժեշտությունը: Պայմանագիրը կնքվել է առաջին նախագահի օրոք, խորացվել երկրորդ նախագահի օրոք, երկարացվել՝ երրորդ նախագահի օրոք: Էդ բոլորը սխալ են եղել, արեւմտամետ վերլուծաբաննե՞րն են ճիշտ», — ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Աշոտյանը նշեց, որ պետք է հիշել այն փոփոխությունների մասին, որոնք տեղի են ունեցել երկրի ներքին և արտաքին քաղաքական կյանքում վերջին մեկ ամսվա ընթացքում, որոնց նպաստել է ղարաբաղյան հակամարտության իրավիճակի թեժացումը։

Николай Бордюжа, генеральный секретарь ОДКБ - Sputnik Արմենիա
Բորդյուժա. Ղարաբաղյան հակամարտության սրման ժամանակ Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել

Նրա խոսքով` այս օրերին որոշ քաղաքական ուժեր փորձում են արհեստական օրակարգեր ստեղծել:

«Ակնհայտ է, որ որոշ քաղաքական ուժեր փորձելու են օգտագործել ստեղծված իրավիճակը, քանի որ քաղաքական դաշտը նախընտրական փուլում է»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով` արտաքին դիվանագիտության մեջ կտրուկ փոփոխություններ պահանջելը կարճատեսություն է

«Արտաքին դիվանագիտությունից պետք չէ ակնկալել ռեալիթի շոու: Ծիծաղելի է այս իրավիճակում լինել արեւմտամետ, եվրոպամետ, ռուսամետ: Մեր հարցը ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Հայաստանի արտաքին աշխարհում ունեցած դիրքն ամրապնդվեց պատերազմի շնորհիվ, մեր տղաների կյանքի գնով, և այդ դիրքը պետք է պահել՝ շարունակելով հասարակական-քաղաքական կոնսոլիդացման գործընթացը երկրի բարձագույն ռազմաքաղաքական ղեկավարի շուրջ:

 

 

Լրահոս
0